FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  35

Հանձնաժողովի կողմից կիրառվող պատասխանատվությունը.
1. Կարգավորվող անձի կողմից ճյուղային օրենքներով, հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում հանձնաժողովն իրավասու է կիրառելու ճյուղային օրենքներով նախատեսված պատասխանատվության միջոցներ, վերականգնելու մինչև խախտումը եղած դրությունը, կատարելու դրանից բխող գործողություններ (այդ թվում՝ հաշվարկ, վերահաշվարկ և այլն), ինչպես նաև տալու դրանք կամ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ.
2. Կարգավորվող անձի աշխատողի աշխատանքային գործունեության ընթացքում դրսևորած վարքագիծը դիտարկվում է որպես կարգավորվող անձի վարքագիծ.
3. Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող անձի կատարած իրավախախտման հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ օրենքով սահմանված կարգով.
4. Հանձնաժողովի կողմից կարգավորվող անձի նկատմամբ պատասխանատվության կիրառումը վերջինիս չի ազատում այն պարտականության կատարումից, որի խախտման համար նա ենթարկվել է պատասխանատվության։