Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ article 3914 Տուգանքի գանձումը հետաձգելու, տուգանքը կամ այլ պատասխանատվության միջոց չկիրառելու կամ տուգանքը մեղմացնելու մասին որոշումը. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է բանկի, ներդրումային ընկերության, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, ներդրումային ֆոնդի կառավարչի ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի, Կենտրոնական բանկի նախագահի, վերստուգող ստորաբաժանման առաջարկության հիման վրա կամ իր նախաձեռնությամբ կամ բանկի, ներդրումային ընկերության, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, ներդրումային ֆոնդի կառավարչի ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի հետ սույն օրենքի 3910 հոդվածով նախատեսված պայմանագրի կնքմամբ բանկի, ներդրումային ընկերության, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, ներդրումային ֆոնդի կառավարչի ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի կամ դրա ղեկավարի նկատմամբ տուգանքի գանձումը հետաձգելու, տուգանք կամ այլ պատասխանատվության միջոց չկիրառելու կամ տուգանքի չափը նվազեցնելու մասին կամ տուգանքի գանձման ժամանակացույց սահմանելու որոշում ընդունել, եթե տուգանքի գանձումը կարող է հանգեցնել բանկի, ներդրումային ընկերության, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, ներդրումային ֆոնդի կառավարչի ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված ծանր ֆինանսական կացությանը: |