FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  50.1

Դատախազի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը.
1. Դատախազի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ առաջին անգամ դատախազի պաշտոնում նշանակվելու տարվանից հետո՝ վեցերորդ տարում: Գլխավոր դատախազը և նրա տեղակալները բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն չեն անցնում.
2. Նախկինում դատախազի պաշտոն զբաղեցրած այն անձը, որը պաշտոնավարումը դադարելուց հետո կրկին նշանակվում է դատախազի պաշտոնում, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնում է կրկին դատախազի պաշտոնում նշանակվելուց հետո՝ վեցերորդ տարում.
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները հաշվարկվում են դատախազի պաշտոնում նշանակվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից.
4. Այն դեպքում, երբ դատախազի պաշտոնում նշանակվելուց հետո՝ մինչև բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության տարին, դատախազն առաջխաղացման նպատակով անցնում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն, ապա բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության համար նախատեսված վեց տարվա ժամկետը սկսվում է հաշվարկվել դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից.
5. Դատախազը բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը ներկայացնում է էլեկտրոնային համակարգի միջոցով.
6. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը լրացվում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնելու տարվա հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
7. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սույն հոդվածով նախատեսված ուսումնասիրության արդյունքով ընդունված խորհրդատվական բնույթի եզրակացությունները տրամադրում է գլխավոր դատախազին: