FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  55

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ.
1. Ընկերությունն իրավունք չունի ձեռք բերել իր կողմից տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերը, եթե`
    ա) լրիվ չի վճարվել կանոնադրական կապիտալը.
    բ) ձեռքբերման պահի դրությամբ Ընկերության վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սնանկության) հայտանիշներին, կամ նշված հայտանիշներն ի հայտ կգան բաժնետոմսերի ձեռքբերման հետևանքով.
    գ) բաժնետոմսերի ձեռքբերման պահին Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալի, պահուստային հիմնադրամի և տեղաբաշխված արտոնյալ բաժնետոմսերի` կանոնադրությամբ սահմանված լուծարային արժեքի ու դրանց անվանական արժեքի տարբերության ընդհանուր գումարից կամ կպակասի բաժնետոմսերի ձեռքբերման հետևանքով.
2. Ընկերությունն իրավունք չունի ձեռք բերել իր կողմից տեղաբաշխված որոշակի դասերի արտոնյալ բաժնետոմսերը, եթե`
    ա) լրիվ չի վճարվել կանոնադրական կապիտալը.
    բ) ձեռքբերման պահի դրությամբ Ընկերության վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սնանկության) հայտանիշներին, կամ նշված հայտանիշներն ի հայտ կգան բաժնետոմսերի ձեռքբերման հետևանքով.
    գ) բաժնետոմսերի ձեռքբերման պահին Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալի, պահուստային հիմնադրամի և տեղաբաշխված արտոնյալ բաժնետոմսերի` կանոնադրությամբ սահմանված լուծարային արժեքի ու դրանց անվանական արժեքի տարբերության ընդհանուր գումարից, որոնց սեփականատերերը ձեռք բերվող արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի նկատմամբ արտոնյալ բաժնետոմսի լուծարային արժեքն ստանալու առաջնահերթության իրավունք ունեն, կամ կպակասի բաժնետոմսերի ձեռքբերման հետևանքով.
3. Ընկերությունն իրավունք չունի ձեռք բերել իր կողմից տեղաբաշխված բաժնետոմսերը, եթե նրա կողմից հետ չեն գնվել բոլոր այն բաժնետոմսերը, որոնց հետգնման պահանջը ներկայացված է սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված կարգով: