Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 387 Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների՝ մաքսային մարմինների կողմից պաշտպանության ժամկետը. 1. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների՝ մաքսային մարմինների կողմից պաշտպանության ժամկետը սահմանվում է մտավոր սեփականության օբյեկտները անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում ընդգրկելու ժամանակ՝ հաշվի առնելով դիմումի մեջ իրավատիրոջ կողմից նշված ժամկետը, ինչպես նաև դիմումին կցվող փաստաթղթերի գործողության ժամկետները, բայց չի կարող լինել այդպիսի ռեեստրում ընդգրկվելու օրվանից 2 տարուց ավելի. 2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը երկարաձգվում է իրավատիրոջ կամ իրավատիրոջ (մի քանի իրավատերերի) շահերը ներկայացնող անձի դիմումի հիման վրա՝ բազմակի անգամ առանց սահմանափակման, բայց ամեն անգամ 2 տարվանից ոչ ավելի ժամկետով՝ պայմանով, որ պահպանվեն սույն գլխով նախատեսված պահանջները. 3. Մտավոր սեփականության օբյեկտները անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրներում ընդգրկելու ժամանակ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների՝ մաքսային մարմինների կողմից պաշտպանության ժամկետը սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան. 4. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների՝ մաքսային մարմինների կողմից պաշտպանության ժամկետը չի կարող գերազանցել մտավոր սեփականության համապատասխան օբյեկտի նկատմամբ իրավատիրոջ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը: Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների՝ մաքսային մարմինների կողմից պաշտպանելու ժամկետը, որը սահմանվում է անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում ընդգրկելու ժամանակ, չի կարող գերազանցել այն անդամ պետությունում մտավոր սեփականության օբյեկտի իրավական պահպանման ժամկետը, որտեղ այդ ժամկետը լրանում է ավելի վաղ: Գլուխ 53 Մաքսային մարմինների կողմից նշանակվող մաքսային փորձաքննություն |