FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  250

Տեղեկությունների տրամադրումը.
1. Կառավարության սահմանած կարգով`
    1) հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված (հաշվառված) և փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները շարժական գույքի կադաստր վարող համապատասխան լիազոր մարմինը մինչև տվյալ հարկային տարվա օգոստոսի 1-ը ներառյալ ներկայացնում է հաշվառող մարմիններին.
    2) շարժական գույքի կադաստր վարող համապատասխան լիազոր մարմինը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ նախորդ ամսվա ընթացքում փոխադրամիջոցների սեփականատերերի, ինչպես նաև փոխադրամիջոցների գրանցման (հաշվառման) տվյալների փոփոխությունների և պետական գրանցումը կասեցված փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններ.
    3) հարկային մարմինն իր գործառույթների իրականացման ընթացքում կարող է համապատասխան հաշվառող մարմիններից տեղեկատվություն ստանալ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկված գումարների վերաբերյալ.
    4) շարժական գույքի կադաստր վարող մարմինը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ նախորդ ամսվա ընթացքում փոխադրամիջոցների լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցների հաշվառման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններ.
2. Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողները փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման նպատակով կարող են անհրաժեշտ տեղեկություններ ստանալ Օրենսգրքի 241-րդ հոդվածով սահմանված համապատասխան լիազոր մարմիններից: