FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  394

Դրոշմավորման կանոնները.
1. Ապրանքների դրոշմավորումն իրականացվում է Օրենսգրքի 393-րդ հոդվածին համապատասխան ստացված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները դրոշմավորման ենթակա ապրանքների վրա փակցվելու միջոցով: Սույն մասի կիրառման առումով դրոշմավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ շշալցված կամ ցանկացած այլ կերպ տարայավորված (փաթեթավորված) դրոշմավորման ենթակա ապրանքի միավորի վրա, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նշված դեպքի.
2. Եթե դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից օտարվում են նույն փաթեթում կամ ցանկացած այլ ձևի տարայում գտնվող դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա և ոչ ենթակա ապրանքներ, ապա դրանց դրոշմավորումը և ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումները (այդ թվում` գրանցումներում ճշգրտումներն) իրականացվում են միայն դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքի մասով` սույն հոդվածի և Օրենսգրքի 393-րդ հոդվածի համաձայն.
3. Եթե դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից օտարվում են նույն փաթեթում կամ ցանկացած այլ ձևի տարայում գտնվող դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա մեկից ավելի ապրանքներ, ապա դրանց դրոշմավորումը և ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումները (այդ թվում` գրանցումներում ճշգրտումներն) իրականացվում են յուրաքանչյուր դրոշմապիտակով դրոշմավորման ենթակա ապրանքի մասով առանձին` սույն հոդվածի և Օրենսգրքի 393-րդ հոդվածի համաձայն, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի: ԱՏԳ ԱԱ 0207 և 0210 ծածկագրերին դասվող՝ ընտանի թռչունների պաղեցված կամ սառեցված մսի դրոշմավորումը և էլեկտրոնային եղանակով գրանցումները (այդ թվում՝ գրանցումներում ճշգրտումները) կարող են իրականացվել յուրաքանչյուր արկղի համար:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  394

4. Դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ Օրենսգրքի 391-րդ հոդվածի 6-րդ մասում նշված հարկ վճարողները ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել ապրանքի արտադրության կամ օտարման նախապատրաստման ցանկացած փուլում` իրենց կողմից ընտրված տարածքում, բայց ոչ ուշ, քան մինչև այդ ապրանքների օտարումը.
5. Դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող հարկ վճարողներն ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել նախքան այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելը կամ ներմուծելուց հետո` ներմուծողի ընտրած տարածքում, բայց ոչ ուշ, քան մինչև այդ ապրանքների օտարումը.
6. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների՝ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորումն իրականացվում է մինչև այդ ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքերի: Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող` բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված կամ ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների, ինչպես նաև սիգարների կամ մինչև 25000 շիշ ալկոհոլային խմիչքների դրոշմավորումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության տարածքում` մինչև մաքսային ձևակերպումների իրականացումը` մաքսային հսկողության ներքո: Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող` բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված կամ ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների դրոշմավորումն իրականացնում է օրենքով սահմանված՝ հրապարակային սակարկությունների կազմակերպիչը: Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված դրոշմավորման կանոնը չի կիրառվում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող և Կառավարության սահմանած կարգով փաստաթղթավորված այն ապրանքների նկատմամբ, որոնք հետագայում Կառավարության սահմանած ժամկետներում արտահանվելու են Հայաստանի Հանրապետությունից։
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  394

7. Դրոշմավորման ենթակա ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված, ամբողջական ակցիզային դրոշմանիշ և (կամ) դրոշմապիտակ, որոնց գծով ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումները պետք է համապատասխանեն դրոշմավորման ենթակա ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) և էլեկտրոնային եղանակով գրանցված սերիային ու համարին, իսկ ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դեպքում` նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարին և դրանում դեղի հերթական համարին.
8. Ապրանքների դրոշմավորման կանոնները (այդ թվում` դրոշմավորման ենթակա յուրաքանչյուր ապրանքատեսակի կամ փաթեթի կամ ցանկացած այլ ձևով տարայի վրա դրոշմավորման տեղը) սահմանում է Կառավարությունը: Օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում նշված՝ ԱՏԳ ԱԱ 0207, 0209, 0210, 0406, 1601 00, 1602, 1603 00, 1604 և 1605 ծածկագրերին դասվող ապրանքատեսակների՝ էլեկտրոնային եղանակով գրանցված քաշի և օտարման պահին փաստացի քաշի միջև առկա դրական տարբերությունը չի համարվում ապրանքների դրոշմավորման կանոնների խախտում, եթե այդ տարբերությունը չի գերազանցում էլեկտրոնային եղանակով գրանցված քաշի 10 տոկոսը.
9. Արգելվում է ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ հարկ վճարողների, բացառությամբ «ժամանակավոր արտահանում» (ԵՏՄ անդամ պետությունների մասով` «մաքսային տարանցում») մաքսային ընթացակարգերով արտահանված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակներն օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելու, Օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասում նշված` պատվիրատուի կողմից դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ շշալցնող կամ այլ կերպ տարայավորող հարկ վճարողներին փոխանցելու, ինչպես նաև դրոշմավորման ծառայություն (գործողություն) մատուցող հարկ վճարողներին փոխանցելու դեպքերի: