Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 28 ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ և ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ. Օբյեկտների, այդ թվում` շենքերի և շինությունների նախագծման և շինարարության ընթացքում պետք է կատարվեն նորմատիվ փաստաթղթերով նախատեսված հրդեհային անվտանգության պահանջները: Շինարարությամբ, վերակառուցմամբ և տեխնիկական վերազինմամբ ավարտված օբյեկտները, այդ թվում` շենքերը և շինությունները, չեն կարող շահագործման հանձնվել, եթե այնտեղ չեն կատարվել նախագծով նախատեսված հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջները: Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների, դրանց մասերի կամ համալիրների կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման (ներառյալ` քանդման), արդիականացման նախագծերը համաձայնեցվում են պետական հրդեհային հսկողության մարմինների հետ: |