Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 39.3 Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը մերժելը. 1. Կարգապահական վարույթի հարուցումը մերժվում է, եթե՝ 1) փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն առերևույթ բացակայում են. 2) նույն փաստաբանի նկատմամբ նույն արարքի համար առկա է հարուցված կարգապահական վարույթ. 3) նույն փաստաբանի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին առկա է կարգապահական վարույթ չհարուցելու, վարույթը կարճելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշում. 4) լրացել են սույն օրենքի 39.2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետները. 5) փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվել է. 2. Կարգապահական վարույթի հարուցումը մերժելու մասին փաստաբանների պալատի նախագահը կայացնում է որոշում. 3. Կարգապահական վարույթի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը որոշումն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է փաստաբանին, որի նկատմամբ կայացվել է կարգապահական վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը, ինչպես նաև սույն օրենքի 39.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 3-րդ կետում նշված անձանց կողմից հաղորդում կամ դիմում ներկայացնելու դեպքերում՝ այդ կետերում նշված անձանց: |