Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 51 Ազգային ժողովի նիստի իրավազորությունը. 1. Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստի սկզբում սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին. 2. Պատգամավորների գրանցումն իրականացվում է Աշխատակարգով սահմանված կարգով, էլեկտրոնային համակարգով՝ Ազգային ժողովի հերթական նիստերի, արտահերթ նիստերի կամ արտահերթ նստաշրջանի յուրաքանչյուր օրվա առաջին նիստի, ինչպես նաև հատուկ նիստի սկզբում: Գրանցումից ուշացած պատգամավորի պահանջով նրան սահմանված կարգով գրանցում է Աշխատակազմի ծառայողը. 3. Պատգամավորը գրանցվում է անձամբ: Գրանցումը համազոր է քվեարկությանը և գրանցմանը պատգամավորի մասնակցությունը հաշվառվում է քվեարկությունների թվում. 4. Եթե գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան չորս ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության՝ 1) ապահովման դեպքում նիստը նախագահողը պատգամավորներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին. 1.1) չապահովման դեպքում` պայմանավորված արտակարգ իրավիճակներով, ինչպես նաև երբ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունն Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով, ապա Ազգային ժողովի նիստը համարվում է ընդհատված, որի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, բացառությամբ սույն օրենքի 50-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հարցերի քննարկման դեպքերի: Այդ դեպքում նիստը գումարվում է հաջորդ օրը՝ ժամը 10։00-ին: Նիստն ընդհատելու՝ սույն կետով նախատեսված կանոնները կիրառվում են վերսկսված նիստի նկատմամբ. 2) չապահովման դեպքում հերթական նիստերի, արտահերթ նիստերի կամ արտահերթ նստաշրջանի տվյալ օրվա նիստերը, ինչպես նաև հատուկ նիստը համարվում են չկայացած: |