Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 10 ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ. 1. Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից ԷԲ ընկերություններին տրվում են նոր լիցենզիաներ, որոնք ուժի մեջ են մտնում մասնավորեցման պահից: Տրվող գործունեության լիցենզիաներում ամրագրվում են նաև սակագնային մարժայի ձևավորման սկզբունքները` հաշվի առնելով հետևյալ հիմնական պայմանները` ա) մինչև 2004 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար գործում է բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի ստորագրման պահին գործող սակագնային մարժան` արտահայտված ԱՄՆ արժույթով. բ) 2004 թվականի հունվարի 1-ից սկսած ժամանակահատվածի համար սակագնային մարժան հաշվարկվում է Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի սահմանած մեթոդաբանությամբ: Մասնավորեցման պահից հետո սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վերակազմակերպման պահից վերակազմակերպված ընկերությանը տրվում է նույն պայմաններով լիցենզիա: |