Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացումը. 1. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացումն ամբողջական գործընթաց է, որը բաղկացած է նախանույնացման՝ անձի զոհ հանդիսանալը հավաստող կամ հերքող փաստերի կուտակման փուլից և նույնացման՝ անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու ընթացակարգից. 2. Անձը համարվում է զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ միայն այն դեպքում, եթե նա այդպիսին է ճանաչվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ. 3. Մարդուն զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելը և քրեադատավարական նորմերին համապատասխան նրան տուժող ճանաչելը տարբեր նպատակներ հետապնդող գործընթացներ են և որևէ կերպ չեն կարող բխել միմյանցից, սակայն դրանց համար հիմք համարվող տեղեկությունները կարող են փոխադարձաբար օգտագործվել, եթե այդ տեղեկությունների օգտագործումն արգելված չէ օրենքով: |