Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 66.3 Գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիության դադարեցումը. 1. Լրատվական գործունեություն իրականացնող անձին սույն օրենքի 66.1-ին հոդվածում նշված հայտի հիման վրա տրամադրված հասանելիությունը գրանցամատյանում առկա տեղեկություններին ինքնաշխատ կերպով դադարում է, եթե լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձը լուծարվել է, գործունեությունը դադարել է, կամ անհատ ձեռնարկատերը հաշվառումից հանվել է. 2. Լրատվական գործունեություն իրականացնող անձին տրամադրված հասանելիությունը գրանցամատյանում առկա տեղեկություններին դադարում է նաև լրատվական գործունեություն իրականացնող անձի դիմումի հիման վրա: |