FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  95

Ազատազրկման կատարման պայմանները ցածր անվտանգային գոտում.
1. Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ են կրում ոչ մեծ ծանրության, իսկ խիստ պայմաններում՝ միջին ծանրության հանցանքների համար դատապարտվածները.
2. Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում դատապարտյալը պահվում է մինչև 10 դատապարտյալի համար նախատեսված բնակելի կացարանում։ Նրան թույլատրվում է՝
    1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իրենց բանկային հաշվից ամսական ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև յոթանասունհինգապատիկի չափով գումար.
    2) տարվա ընթացքում ունենալ առնվազն տասներկու կարճատև և տասներկու երկարատև տեսակցություն.
    3) տարվա ընթացքում ունենալ առնվազն մեկ՝ մինչև հինգ օր տևողությամբ, երկարատև տեսակցություն՝ քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս բնակվելու իրավունքով.
3. Ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում դատապարտյալը պահվում է մինչև ութ դատապարտյալի համար նախատեսված բնակելի կացարանում։ Նրան թույլատրվում է՝
    1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իրենց բանկային հաշվից ամսական ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև յոթանասունապատիկի չափով գումար.
    2) տարվա ընթացքում ունենալ 10 կարճատև և 10 երկարատև տեսակցություն.
4. Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում դատապարտյալը կարող է տեղաշարժվել գիշերային ժամերին՝ քրեակատարողական հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում, իսկ ցերեկային ժամերին՝ քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում, և քրեակատարողական հիմնարկի պետի թույլտվությամբ՝ դրանից դուրս.
5. Ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում դատապարտյալը կարող է տեղաշարժվել ցերեկային ժամերին՝ քրեակատարողական հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում.
6. Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում դատապարտյալներին անջատ պահելու` սույն օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված սկզբունքները չեն գործում, և դատապարտյալները պահվում են հասարակական համակեցության կանոններին համապատասխան։
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  95

7. Տույժեր չունենալու և դրական վարքագիծ դրսևորելու դեպքում պատժի ժամկետի ոչ պակաս, քան վեց ամիսը ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում կրելուց հետո դատապարտյալները տեղափոխվում են ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ.
8. Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող և պատժի կատարման սահմանված կարգի՝ երկու կամ ավելի խախտումներ թույլ տված դատապարտյալները տեղափոխվում են ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններ.
9. Ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններից մեղմ պայմաններ կամ մեղմից խիստ պայմաններ կրկնակի տեղափոխություն կատարվում է սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով նախատեսված կարգով.
10. Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալները պատժի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ կարող են ստանալ քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս ազատ տեղաշարժվելու հնարավորություն՝ քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ։ Այս դեպքում դատապարտյալին թույլատրվում է բնակվել և աշխատել քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հսկողության ներքո։ Դատապարտյալը կարող է համատեղ բնակվել առանց պահակախմբի կամ առանց ուղեկցորդման տեղաշարժվելու իրավունք ունեցող այլ դատապարտյալների հետ.
11. Սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված որոշումը կայացնելիս, ի թիվս այլ հանգամանքների, հաշվի են առնվում դատապարտյալի կապն արտաքին աշխարհի հետ և աշխատանքի առկայությունը: