Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 25 ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԸ. 1. Անտառային հողեր են համարվում անտառապատ, կենդանական և բուսական աշխարհի պահպանման, բնության պահպանության, ինչպես նաև անտառով չծածկված, բայց անտառային տնտեսության կարիքների համար տրամադրված կամ նախատեսված հողերը: Անտառային հողերի կազմում կարող են ներառվել գյուղատնտեսական հողատեսքերը, թփուտները, հողերի պահպանության նպատակով հիմնված անտառաշերտերը և այլ հողեր. 2. Անտառային հողերի գործառնական նշանակությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով և անտառային հողերի օգտագործման սխեմաներով (անտառօգտագործման նախագիծ). 3. Անտառային հողերը, ըստ հողատեսքերի, բաժանվում են` 1) անտառների. 2) վարելահողերի. 3) խոտհարքների. 4) արոտների. 5) թփուտների. 6) այլ հողերի. 4. Անտառային հողերի դասակարգումը, ըստ հողատեսքերի, սահմանվում և արտացոլվում է անտառային հողերի օգտագործման սխեմայով: 4-1 . Անտառային հողերը օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կարող են տրամադրվել վարձակալությամբ շենքեր, շինություններ կառուցելու նպատակով՝ բացառապես անտառային տնտեսության կարիքների համար. 5. Անտառային հողերի տրամադրման կարգը, պայմաններն ու օգտագործման նկատմամբ սահմանափակումները, հողօգտագործման հատուկ ռեժիմը սահմանվում են սույն օրենսգրքով, Անտառային օրենսգրքով և դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով ու ամրագրվում են հողաշինարարական, անտառաշինական, քաղաքաշինական փաստաթղթերում: |