Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 10 Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի կազմակերպումը. 1. Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սպասարկումն իրականացվում է չվացուցակի և երթուղու սխեմայի (իսկ ներհամայնքային երթուղիներում՝ սահմանված ուղեգծով) հիման վրա: Չվացուցակը պետք է ապահովի ուղևորների փոխադրման փաստացի պահանջարկի բավարարումը, ավտովարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմի կազմակերպումը, ավտոբուսների արդյունավետ շահագործումը և փոխադրումների անվտանգությունը: Առանց չվացուցակի և երթուղու սխեմայի (իսկ ներհամայնքային երթուղիներում՝ սահմանված ուղեգծով)` երթուղիների սպասարկումն արգելվում է. 1.1. Միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է լիազոր մարմինը՝ համագործակցելով այլ պետությունների տրանսպորտի ոլորտը կանոնակարգող համապատասխան լիազոր մարմինների հետ, և հրապարակում լիազոր մարմնի ինտերնետային կայքում: 2․ Միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերը կազմակերպում է լիազոր մարմինը, իսկ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը՝ համապատասխան համայնքի ղեկավարը՝ կանոնավոր փոխադրումների ուղեգծերն ու չվացուցակները նախապես համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ: Համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցման ներկայացվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ներհամայնքային երթուղային ցանցի վերաբերյալ լիազոր մարմինը տալիս է համաձայնություն կամ վերադարձնում է երթուղիների փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններով. 3. Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների չվացուցակները և երթուղիների սխեմաները մշակում և հաստատում է դրանց երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինը. 4. Միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիները կարող են կազմակերպվել նաև երթուղային տաքսու ռեժիմով` մշտական ուղևորահոսքի առկայության պայմաններում` չվացուցակներով, փոփոխական ուղևորահոսքի դեպքերում` ըստ ուղևորակուտակումների առաջացման միջակայքերի: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 10 5․ Միջմարզային և ներմարզային կամ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների չվացուցակներում կամ ուղեգծերում փոփոխությունները հաստատում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի ղեկավարը՝ երթուղային ցանցն սպասարկող օպերատորի առաջարկությամբ կամ տեսչական մարմնի իրականացրած ուսումնասիրության արդյունքների հիման վրա կամ համապատասխան մարմնի իրականացրած ուսումնասիրության արդյունքների հիման վրա: |