Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 40 Քննչական մարմնի ղեկավարի լիազորությունները. 1. Նախաքննության պատշաճ կազմակերպումը, այդ թվում` դրա արդյունավետությունն ապահովելու նպատակով քննչական մարմնի ղեկավարը՝ 1) նախաքննության կատարումը հանձնարարում է իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչին. 2) վարույթն իր ենթակայության ներքո գործող մի քննիչից հանձնում է մյուսին: 3) ծանոթանում է իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչի կողմից իրականացվող վարույթի նյութերին. 4) վարույթից հեռացված քննիչին որոշմամբ փոխարինում է իր անմիջական ենթակայության ներքո գործող այլ քննիչով. 5) որոշում է կայացնում նախաքննությունն իր ենթակայության ներքո գործող քննիչներից կազմված քննչական խմբի կողմից կատարելու վերաբերյալ, իսկ վերադաս դատախազի նախաձեռնությամբ` քննչական այլ մարմինների ղեկավարների հետ միասնական որոշում է կայացնում նախաքննությունը համատեղ քննչական խմբի կողմից կատարելու վերաբերյալ. 6) իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչի կողմից իրականացվող վարույթով իր ենթակայության ներքո գործող քննիչներին հանձնարարում է առանձին ապացուցողական կամ վարութային այլ գործողությունների կատարումը, եթե բացակայում է վարույթը քննչական խմբի կողմից իրականացնելու անհրաժեշտությունը. 7) իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչի միջնորդությամբ իր իրավասության սահմաններում ներկայացնում է քննչական փոխօգնության խնդրանք, իսկ նման խնդրանք ստանալու դեպքում իր իրավասության սահմաններում ապահովում է դրա կատարումը. 8) որոշում է կայացնում նախաքննությունն անձամբ կատարելու մասին` օգտվելով քննիչի համար սույն օրենսգրքով սահմանված բոլոր լիազորություններից. 9) հետևում է իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչի կողմից ապացուցողական և վարութային այլ գործողությունների, դատախազի որոշումների, դատախազի և իր հանձնարարությունների կատարմանը, քրեական հետապնդման և կալանավորման ժամկետների պահպանմանը. 10) ապահովում է վերադարձված վարույթի նյութերով վարույթը շարունակելու մասին դատախազի հանձնարարության կատարումը. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 40 11) իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչի կողմից իրականացվող վարույթով հսկող դատախազի հանձնարարությունների կամ վարութային ակտերի, այդ թվում` քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման վերաբերյալ եռօրյա ժամկետում առարկություն է ներկայացնում վերադաս դատախազին՝ չկասեցնելով հանձնարարության կամ որոշման կատարումը. 12) իրականացնում է սույն օրենսգրքով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումների ու հանձնարարությունների պատճենները քննչական մարմնի ղեկավարն անհապաղ ուղարկում է հսկող դատախազին: |