FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Օրգանական գյուղատնտեսության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)՝
    1) մշակում և իրականացնում է պետական միասնական քաղաքականություն.
    2) իր լիազորությունների շրջանակներում մշակում է օրգանական գյուղատնտեսական մթերքի արտադրության, պահպանման, վերամշակման, փոխադրման և իրացման կանոնները, ինչպես նաև բնագավառը կանոնակարգող նորմատիվ իրավական այլ ակտերի նախագծերը.
    3) իր սահմանած կարգով վարում է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյանը և հրապարակում պաշտոնական կայքէջում.
    4) պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ համատեղ իրականացնում է պետական վերահսկողություն օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունից մինչև վերջնական սպառումն ապրանքային շարժի բոլոր փուլերի նկատմամբ.
    5) իր իրավասությունների շրջանակներում ընդունում է կարգեր, կանոններ և այլ նորմատիվ ակտեր.
    6) նպաստում է օրգանական գյուղատնտեսության բնագավառում միջազգային համագործակցության ընդլայնմանը, առաջավոր փորձի և գիտական նվաճումների ներդրմանը, կադրերի պատրաստմանը.
    7) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավասություններ: