Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐևՈՒՅԹՆԵՐԻ և ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ. Սպառողներին հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին տեղեկատվությունը տրամադրվում է անհատույց ու վճարովի: Անհատույց տրամադրվում են` ա) վտանգավոր և անբարենպաստ հիդրոօդերևութաբանական կամ հելիոերկրաֆիզիկական երևույթների կանխատեսումների և ահազանգումների վերաբերյալ հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվությունը, որի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. բ) պետական մարմինների ապահովման համար նախատեսված տվյալները և տեղեկատվական արտադրանքը. գ) հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության առկայության և դրանց տրամադրման պայմանների մասին տվյալները: Սպառողներից, բացի պետական մարմիններից, վարձավճարը գանձվում է միայն այն ծառայությունների համար, որոնք առնչվում են հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ ընդհանուր նշանակության տեղեկատվությունն առանձնացնելու, պատճենահանելու, բազմացնելու, փոստով առաքելու կամ կապի այլ միջոցներով հաղորդելու հետ: Լիազորված մարմինը պարտավոր է սպառողներին տեղեկացնել տեղեկատվական սպասարկում իրականացնող ծառայությունների, տեղեկատվության ցանկի և տրամադրման ձևերի մասին: |