Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 186 Գանձ. 1. Գանձը, այսինքն` հողում կամ այլ գույքում թաղված կամ այլ եղանակով թաքցված դրամը կամ արժեքավոր առարկաները, որոնց սեփականատերը չի կարող դրանք հայտնաբերել կամ օրենքի ուժով կորցրել է դրանց նկատմամբ սեփականության իրավունքը, անցնում է գույքի (հողամասի, կառույցի և այլնի), որտեղ թաքցված է եղել գանձը, սեփականատիրոջ և այն հայտնաբերած անձի սեփականությանը` հավասար բաժիններով, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ. 2. Առանց հողամասի կամ այլ գույքի, որում հայտնաբերվել է գանձը, սեփականատիրոջ համաձայնության պեղումներ կատարող կամ արժեքներ որոնող անձի կողմից գանձի հայտնաբերման դեպքում, այն հանձնվում է հողամասի կամ գույքի սեփականատիրոջը. 3. Պատմության և մշակույթի հուշարձաններ պարունակող գանձը հանձնվում է պետության սեփականությանը: Ընդ որում, հողամասի կամ այլ գույքի սեփականատերը, որտեղ թաքցված է եղել գանձը, և գանձը հայտնաբերող անձն իրավունք ունեն միասին վարձատրություն ստանալ գանձի արժեքի հիսուն տոկոսի չափով: Այդ անձանց միջև վարձատրությունը բաշխվում է հավասար բաժիններով, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Առանց գույքի, որտեղ թաքցված է եղել գանձը, սեփականատիրոջ համաձայնության պեղումներ կատարող կամ արժեքներ որոնող անձի կողմից նման գանձ հայտնաբերելու դեպքում, վարձատրությունն ամբողջությամբ տրվում է գույքի սեփականատիրոջը. 4. Սույն հոդվածի կանոնները չեն կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնց աշխատանքային կամ ծառայողական պարտականությունների մեջ են մտնում պեղումներ և գանձ հայտնաբերելու որոնումներ կատարելը: |