FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1157

Բույսերի նոր սորտերի և կենդանիների նոր ցեղերի նկատմամբ իրավունքների պահպանության պայմանները.
1. Բույսերի նոր սորտերի և կենդանիների նոր ցեղերի (սելեկցիոն նվաճումների) նկատմամբ իրավունքները պահպանվում են, եթե տրվել է արտոնագիր.
2. Բուսաբուծության մեջ բույսի նոր սորտ է համարվում արհեստական ճանապարհով կամ ընտրության միջոցով ստացված և գոյություն ունեցող բույսի սորտերից մեկ կամ մի քանի տարբերակիչ տնտեսական հատկանիշներ ունեցող բույսի սորտը.
3. Անասնաբուծության մեջ սելեկցիոն նվաճում է համարվում մարդու կողմից ստեղծված և ծննդաբանական կառուցվածքով ու այն նույն կենդանիների ցեղի կենդանիներից տարբերելու և կենդանիների մեկ ցեղի ձևով բազմանալու համար քանակապես բավարար հատկություններով օժտված կենդանիների ցեղը, այսինքն` ընդհանուր ծագում ունեցող կենդանիների բազմանդամ խումբը.
4. Պահանջները, որոնցով պայմանավորված է արտոնագիր ստանալու իրավունքի ծագումը և սելեկցիոն նվաճումների արտոնագիր տալու կարգը, սահմանվում են օրենքով.
5. Սելեկցիոն նվաճումների նկատմամբ իրավունքների և այդ իրավունքների պահպանության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 1146-1151, 1153-1156 հոդվածների կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի կանոններով և «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին», «Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով: Այդ դեպքում լիազոր մարմնի իրավունքները և պարտականություններն իրականացնում է այն պետական մարմինը, որի վրա դրված է սելեկցիոն նվաճումների փորձարկումը և պահպանությունը: