Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՒԲՈՐԴԻՆԱՑՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐը. Ակումբի յուրաքանչյուր անդամի պարտադիր ներդրման այն մասը, որը փոխկապակցված է տվյալ պահին նրա կողից ակումբից ստացված փոխառության (փոխառությունների) մեծության հետ, տարվա ընթացքում կատարվող պարբերաբար կամ միանվագ վճարումների ձևով կուտակվում է ներդրումների հատուկ կուտակային հաշվում և ակումբի խորհրդի որոշմամբ տարին առնվազն մեկ անգամ կապիտալացվում է նրա ներդրման ամբողջ գումարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխություն կատարելով ակումբի հիմնադիր փաստաթղթերում` հիմնադիր պայմանագրում, ամրագրելով ակումբի յուրաքանչյուր անդամի ներդրման փաստացի մեծությունը (չափաքանակը): Կանոնադրական կապիտալի հատուկ կուտակային հաշվում հավաքված ակումբի անդամների միջոցները (մինչ դրանց կապիտալացումը) հանդիսանում են ակումբի անդամների սուբորդինացված փոխատվություններ, իսկ դրանցից բխող պարտավորությունները` ակումբի անդամների սուբորդինացված պարտավորություններ: Սույն օրենքի նպատակների համար ակումբի անդամների սուբորդինացված փոխատվությունները բավարարում են հետևյալ պահանջներին` ա) տրամադրվում են անտոկոս. բ) ակումբի ստանձնած պարտավորությունները կատարելու հաջորդականությամբ ենթակա են կատարման` ակումբի բոլոր այլ ստանձնած պարտավորությունների կատարումից հետո. գ) ենթակա են ակումբին անդամակցության ներդրման գումարին ավելացնելու ոչ ուշ, քան տարին մեկ անգամ. դ) ենթակա են վերադարձման որպես ներդրում ակումբի անդամակցությունից` սույն օրենքով սահմանված կանոնների պահպանմամբ դուրս գալու դեպքում: |