FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

ԱՊՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ) ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏևԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ.
1. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) կառուցվածքային, արտադրական, բաղադրագրային կամ այլ թերությունների հետևանքով սպառողի կյանքին, առողջությանը պատճառած վնասը ենթակա է հատուցման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման` սույն օրենքով սահմանված կարգով.
2. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) թերությունների հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջի իրավունք վերապահվում է ցանկացած տուժողի` անկախ վաճառողի (կատարողի) հետ պայմանագրային հարաբերությունների մեջ նրա լինելու կամ չլինելու հանգամանքից.
3. Սպառողի կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե վնասը պատճառված է ապրանքի (աշխատանքի) սահմանված ծառայության կամ պիտանիության ժամկետի ընթացքում: Եթե արտադրողի (կատարողի) կողմից ապրանքի (աշխատանքի) համար սույն օրենքին համապատասխան պետք է սահմանվեր ծառայության կամ պիտանիության ժամկետ, բայց չի սահմանվել, կամ սպառողը, որին վաճառվել է ապրանք (կատարվել է աշխատանք), չի տեղեկացվել ծառայության կամ պիտանիության ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ գործողությունների և դրանց չկատարման պարագայում հնարավոր հետևանքների մասին, ապա վնասը ենթակա է հատուցման` անկախ այն պատճառելու ժամանակից: Եթե արտադրողը (կատարողը) երկարատև օգտագործման համար նախատեսված ապրանքի (աշխատանքի) համար, սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, ծառայության ժամկետ չի սահմանել, ապա վնասը ենթակա է հատուցման` ապրանքը (աշխատանքը) սպառողին հանձնելու օրից սկսած, իսկ եթե հանձնելու օրը պարզել հնարավոր չէ, ապա ապրանքը արտադրելու (աշխատանքը ավարտելու) թվականից սկսած` տասը տարվա ընթացքում: Ապրանքի թերության հետևանքով պատճառված վնասը տուժողի ընտրությամբ ենթակա է հատուցման` վաճառողի կամ ապրանքն արտադրողի կողմից: Աշխատանքի կամ ծառայության թերությունների հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման` կատարողի կողմից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

4. Արտադրողը (կատարողը) պատասխանատվություն է կրում ապրանքների արտադրության (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) համար անհրաժեշտ նյութերի, սարքավորումների, գործիքների և այլ միջոցների օգտագործման հետ կապված` սպառողի կյանքին, առողջությանը, գույքին պատճառած վնասի համար, անկախ այն բանից, թե գիտական և տեխնիկական գիտելիքների մակարդակը հնարավորություն տալիս է հայտնաբերել դրանց յուրահատուկ հատկությունները, թե` ոչ.
5. Արտադրողը (կատարողը, վաճառողը) ազատվում է պատասխանատվությունից` սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով: