FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  41

ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ.
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին հիվանդության պատճառով արձակուրդ տրվում է ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա.
2. Ծառայողին հիվանդության պատճառով տրվում է արձակուրդ մինչև 60 օր տևողությամբ, բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասում նախատեսված դեպքերի.
3. Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդում անընդմեջ գտնվելու ժամանակը, ընդհանուր առմամբ, չպետք է անցնի 4 ամսից, բացառությամբ այն դեպքերի, երբ առանձին հիվանդությունների բուժման համար օրենսդրությամբ սահմանվում են ավելի երկար ժամկետներ: Սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգել պետական լիազոր մարմնի ղեկավարը` բժշկական հիմնարկի եզրակացության հիման վրա.
4. Բուժման կամ հիվանդության պատճառով տրված արձակուրդի անընդմեջ ժամկետն ավարտվելուց հետո ծառայողը ենթակա է ռազմաբժշկական հանձնաժողովի հետազոտման` հետագա ծառայությունը շարունակելու հնարավորությունը որոշելու համար: