Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 92 Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը. 1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) բացում է նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված մուծումներից. 2. Ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին) իրավունք ունեն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամ կատարելու մուծում նվազագույն աշխատավարձի մինչև 800 000-ապատիկի չափով գումար։ Ընտրության երկրորդ փուլի դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին) իրավունք ունեն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամ կատարելու մուծում՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200 000-ապատիկի չափով գումար։ 4. Նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակների համար նախընտրական հիմնադրամից իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 800 000-ապատիկը չգերազանցող գումար։ Ընտրության երկրորդ փուլի դեպքում կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը, նոր դաշինքը) իրավունք ունի ծախսելու իր (նոր դաշինքի անդամ կուսակցությունների) նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները, ինչպես նաև սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով ներգրավելու նոր միջոցներ. 5. Ընտրության երկրորդ փուլ անցկացնելու դեպքում սույն մասով սահմանված ուղղություններով կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը, նոր դաշինքը) իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 200 000-ապատիկը չգերազանցող գումար: |