FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Հաշվապահական հաշվառման կարգավորումը.
1. «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով սահմանված Հանրային վերահսկողության խորհուրդը (այսուհետ՝ Հանրային վերահսկողության խորհուրդ) ապահովում է հետևյալ իրավական ակտերի նախագծերի մշակումը.
    1) հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների և խոշոր կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը և հաշվային պլանի կիրառման հրահանգը.
    2) հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների և խոշոր կազմակերպությունների ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները.
    3) միջին կազմակերպությունների և փոքր կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը և հաշվային պլանի կիրառման հրահանգը.
    4) միջին կազմակերպությունների և փոքր կազմակերպությունների ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները.
    5) միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկը.
    6) միկրոկազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը և հաշվային պլանի կիրառման հրահանգը.
    7) սույն օրենքով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտեր.
2. Հանրային վերահսկողության խորհուրդն ապահովում է ամբողջական ՖՀՄՍ-ների, հայեցակարգային հիմունքների, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի, ինչպես նաև դրանցում տեղի ունեցած փոփոխությունների և լրացումների թարգմանությունն ու դրանց պաշտոնական հրապարակումը.
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված իրավական ակտերն ուժի մեջ են մտնում «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի համաձայն: