FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  29

9. Եթե տեղամասում քվեարկության կտրոնների թիվը պակաս է ինքնասոսնձվող դրոշմանիշը փակցնող քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամին հանձնված օգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թվից, ապա հանձնաժողովի պակաս ինքնասոսնձվող դրոշմանիշ հանձնած անդամի (հանձնաժողովի նախագահի) տվյալները և գրանցամատյանի համապատասխան էջի պատճենը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը որպես հնարավոր իրավախախտման մասին հաղորդում ներկայացնում է իրավապահ մարմիններ.
10. Արձանագրության մեկ օրինակը փակցվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում՝ տեսանելի տեղում, սույն հոդվածով նախատեսված գործողություններն ավարտվելուց հետո.
11. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն արձանագրության և տեղական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ որոշման օրինակները հնգօրյա ժամկետում ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  29

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղական հանրաքվեի արդյունքներն ամփոփելու կարգը.
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված՝ տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է տեղական հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք.
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո՝ 5-րդ օրը, իսկ Գյումրի, Վանաձոր համայնքներում տեղական հանրաքվեների դեպքում՝ 7-րդ օրը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն՝ համայնքում տեղական հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ.
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո՝ 7-րդ օրը, հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն՝ Երևան համայնքում տեղական հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ.
4. Համայնքում քվեարկության արդյունքների մասին արձանագրությունում նշվում են՝
    1) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը, որը հավասար է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներում և լրացուցիչ ցուցակներում ընդգրկված անձանց թվերի գումարին.
    2) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.
    3) տեղամասային հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը.
    4) տեղամասային հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը.
    5) քվեարկության մասնակիցներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը.
    6) քվեարկության մասնակիցներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  29

7) քվեարկության մասնակիցներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը.
    8) չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը.
    9) չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը.
    10) անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
    11) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
    12) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
    13) անճշտությունների գումարային չափը.
5. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի անդամները, կնքում է հանձնաժողովի նախագահը.
6. Ընտրական հանձնաժողովի նախագահը հրապարակում է կազմված արձանագրությունը: Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով.
7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո՝ 5-րդ օրը, իսկ Գյումրի, Վանաձոր համայնքներում տեղական հանրաքվեների դեպքում՝ 7-րդ օրը, հիմք ընդունելով համայնքում քվեարկության արդյունքների արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընդունած որոշումը, ամփոփում է համայնքում տեղական հանրաքվեի արդյունքները և ընդունում որոշում տեղական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ.
8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո՝ 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունված որոշումները, տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է տեղական հանրաքվեի արդյունքները և որոշում ընդունում տեղական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ: