Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրությունը. 1. Մինչև հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման ընդունումը ձեռքբերողն իրավունք ունի կառավարությանն առաջարկություն ներկայացնելու օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրման մասին (այսուհետ՝ սեփականության ուսումնասիրում). 2. Սեփականության ուսումնասիրման վերաբերյալ դիմումում պետք է նշվեն սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված տվյալները, ինչպես նաև՝ ա) օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման, սեփականության օտարման ընթացակարգի ապահովման համար և սեփականության օտարման հետևանքով առաջացող այլ ծախսերի, ինչպես նաև սեփականության օտարումից հետո դրա հանրության գերակա շահերի համար նախատեսված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների աղբյուրների կամ երաշխիքների մասին տեղեկություններ. բ) սեփականության ուսումնասիրության նպատակը, սեփականության ուսումնասիրության ժամանակ կատարման ենթակա գործողությունները. գ) ձեռքբերողի հայեցողությամբ այլ անհրաժեշտ փաստաթղթեր: Սեփականության ուսումնասիրության գործընթացի ընթացքում առաջացած ծախսերը կատարվում են ձեռքբերողի հաշվին. 3. Եթե ձեռքբերողը պետությունը չէ, ապա սեփականության ուսումնասիրության մասին կառավարության որոշմանը կցվում է համապատասխան ոլորտի պետական կառավարման մարմնի և ձեռքբերողի միջև կնքված պայմանագիրը, որում սահմանվում են սեփականության ուսումնասիրության գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը: Եթե ձեռք բերողը Երևանի համայնքը չէ, և եթե օտարվող գույքը գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի սույն մասով նախատեսված պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը` որպես պատվիրակված լիազորություն, վերապահելու Երևանի քաղաքապետին: Այդ պայմանագիրն ուժի մեջ է մտնում սեփականության նախնական ուսումնասիրության մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 Եթե ձեռք բերողը Երևանի համայնքն է, և եթե օտարվող գույքը գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա համայնքի հետ սույն մասով նախատեսված պայմանագիրը չի կնքվում, և ձեռք բերող Երևանի համայնքի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ. 4. Օտարման ենթակա սեփականության ուսումնասիրման մասին կառավարության որոշումը պետք է ներառի սույն օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ մասում նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև՝ ա) ուսումնասիրման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտների հասցեները կամ գտնվելու վայրը. բ) ուսումնասիրության ժամկետը, որը չի կարող ավելի լինել երկու ամսից` սկսած ուսումնասիրման մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից. գ) ուսումնասիրության ընթացքում կատարվելիք գործողությունները. դ) այլ անհրաժեշտ տվյալներ: Կառավարության որոշմամբ կարող է նախատեսվել ուսումնասիրության հետևանքով սեփականատիրոջը պատճառվելիք վնասները ձեռքբերողի կողմից մասնակի նախնական փոխհատուցման պարտավորություն. 5. Ուսումնասիրության իրականացման մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուսումնասիրման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտների վրա կառավարության որոշմամբ կարող են տարածվել սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները: Ուսումնասիրությունն իրականացնում է ձեռքբերողը: Ուսումնասիրությանն իրավունք ունի մասնակցելու նաև լիազոր մարմնի ներկայացուցիչը: Ձեռքբերողի կողմից ուսումնասիրությանը կարող են ներգրավվել անհրաժեշտ մասնագետներ, փորձագետներ. 6. Ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրողներն իրավունք ունեն սույն հոդվածի յոթերորդ մասով սահմանված կարգով մուտք գործելու կառավարության որոշմամբ սահմանված սեփականության իրավունքի օբյեկտներ, դիտարկելու կամ զննելու դրանք, վերցնելու փորձանմուշներ, կատարելու չափագրումներ, նկարահանումներ կամ կատարելու ընդերքի հետազոտական աշխատանքներ, կազմելու օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը՝ պահպանելով սույն հոդվածի յոթերորդ մասի պահանջները: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 Շարժական գույքի ուսումնասիրությունները կարող են կատարվել նաև կառավարության կողմից նշված վայրում. 7. Ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրողները պարտավոր են՝ ա) ուսումնասիրության ընթացքում չխոչընդոտել կամ հնարավորինս նվազագույնի հասցնել սեփականատիրոջ` տվյալ գույքը տնօրինելու, տիրապետելու կամ օգտագործելու իրավունք ունեցող անձանց իրավունքների իրականացումն արգելակող ռիսկերը. բ) ուսումնասիրությունները հնարավորինս իրականացնել սեփականատիրոջ հետ համաձայնեցված ժամերին ու պայմաններով. գ) գաղտնի պահել ուսումնասիրության ընթացքում իրենց հայտնի դարձած` օրենքով գաղտնիք համարվող տեղեկությունները. դ) ուսումնասիրությունն սկսելուց առաջ ուսումնասիրվող օբյեկտի սեփականատիրոջը, տիրապետողին, օգտագործողին լիարժեք տեղեկություն տրամադրել իրենց գործողությունների իմաստի և նշանակության, այդ գործողությունների իրավական հետևանքների մասին. 8. Ուսումնասիրության ժամանակ գույքի սեփականատերը և գույքային իրավունք ունեցողները պարտավոր են` ա) ուսումնասիրողներին ներկայացնել ուսումնասիրվող գույքի վերաբերյալ իր ունեցած բոլոր փաստաթղթերը. բ) տեղեկություններ տրամադրել ուսումնասիրվող գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մասին. գ) ապահովել ուսումնասիրողների մուտքն ուսումնասիրման ենթակա օբյեկտ. 9. Ձեռքբերողը պարտավոր է փոխհատուցել ուսումնասիրության ընթացքում կատարված գործողությունների հետևանքով սեփականատերերին պատճառված վնասները. 10. Եթե մինչև ուսումնասիրության համար նախատեսված ժամկետի ավարտից հետո` երեք ամսվա ընթացքում, ուժի մեջ չի մտնում հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը, ապա ձեռքբերողը պարտավոր է հատուցել նաև ուսումնասիրվող սեփականության նկատմամբ սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներ սահմանելու հետևանքով սեփականատիրոջը պատճառված վնասները. 11. Պետությունը սուբսիդիար պատասխանատվություն է կրում ձեռքբերողի կողմից ուսումնասիրության ընթացքում կատարված գործողությունների հետևանքով, ինչպես նաև ձեռքբերողի կողմից ուսումնասիրվող սեփականության նկատմամբ սահմանափակումներ սահմանելու հետևանքով սեփականատիրոջը պատճառած վնասների համար: |