FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  216

բ. որոշման ընդունման օրվան հաջորդող 3 օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացրել է Կենտրոնական բանկին ու թողարկողի խորհրդի (նման այլ մարմնի) անդամներին՝ հայտարարելով, որ պատասխանատվություն չի ստանձնում որոշման կամ դրա համապատասխան մասի հետևանքների համար.
    2) ապացուցում է, որ նման որոշումը կամ խորհուրդը պարտադրված է օրենքով կամ իրավական այլ ակտերով.
    3) ապացուցում է, որ որոշմանը կողմ քվեարկելիս, որոշումը կայացնելիս, խորհուրդ տալիս կամ իր պաշտոնեական այլ պարտականությունները կատարելիս չի իմացել, որ այն կարող էր վնաս պատճառել, և հիմնվել է այնպիսի տեղեկատվության, մասնագիտական կարծիքի, հաշվետվությունների կամ ձեռնարկների (փաստաթղթերի) վրա, որոնք պատրաստվել կամ առաջարկվել են՝
    ա. թողարկողի մեկ կամ ավելի պաշտոնատար անձանց կամ աշխատակիցների կողմից` իրենց պաշտոնեական պարտականությունների շրջանակներում,
    բ. թողարկողի աշխատակցի կամ պայմանագրով ծառայություններ մատուցող իրավախորհրդատուի, հաշվապահի, աուդիտորի, ֆինանսական հարցերով խորհրդատուի կամ այլ մասնագիտական կարծիք տալու իրավունք ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի.
4. Պատասխանատու անձը սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հիմքով պատասխանատվությունից չի ազատվում, եթե ապացուցվի, որ՝
    1) նա տեղյակ էր սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալի կամ անբարեխղճության մասին, որի հետևանքով առաջացել է վնասը.
    2) նրա պաշտոնն ու տվյալ առարկայի իմացությունը թույլ էին տալիս ողջամիտ ուսումնասիրության արդյունքում բացահայտել սխալը կամ անբարեխղճությունը կամ վնասի անխուսափելիությունը, և նա բարեխիղճ ուսումնասիրություն չի իրականացրել.
5. Նման պահանջներով հայցային վաղեմությունը մեկ տարի է խախտումը բացահայտելու օրվանից, բայց ոչ ավելի, քան երեք տարի՝ խախտումը կատարելու օրվանից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  216

Ղեկավարների պատասխանատվությունը.
1. Հաշվետու թողարկողի տնօրենների խորհրդի անդամը (նման այլ մարմնի անդամը), գործադիր տնօրենը (գործադիր մարմնի անդամը), վերստուգիչ մարմնի անդամը կամ այլ պաշտոնատար անձ (ստորաբաժանման ղեկավար կամ խորհրդատու) պարտավոր են իրենց իրավունքներն ու պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս գործել բարեխղճորեն և բավարար ուշադրությամբ, որը կգործադրվեր համարժեք պաշտոն զբաղեցնող անձի կողմից համարժեք հանգամանքներում սեփական գործը ղեկավարելիս, ինչպես նաև այնպիսի որոշումներ կայացնել, որոնք իրենց կարծիքով բխում են նախ և առաջ թողարկողի և նրա արժեթղթերի սեփականատերերի շահերից.
2. Հաշվետու թողարկողի խորհրդի (նման այլ մարմնի) կամ գործադիր մարմնի անդամը (եթե այդ մարմինը որոշումներ է ընդունում քվեարկությամբ) քվեարկելով որևէ որոշման կողմ՝ ի խախտումն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունների, կամ հաշվետու թողարկողի որևէ տնօրեն (գործադիր մարմնի անդամ) կամ պաշտոնատար անձ (ստորաբաժանման ղեկավար կամ խորհրդատու), որոշում կայացնելով կամ գրավոր խորհուրդ տալով՝ ի խախտումն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունների, համապարտ պատասխանատվություն են կրում (նման որոշման օգտին քվեարկած կամ նման որոշում կայացրած կամ խորհուրդ տված այլ անձանց հետ) թողարկողին այդ որոշմամբ կամ խորհրդով պատճառած վնասների համար, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Այդ վնասի հատուցումը դատական կարգով կարող է պահանջել թողարկողը, իսկ եթե վերջինս հրաժարվում է վնասների հատուցում պահանջելուց, ապա տվյալ թողարկողի՝ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթի ցանկացած սեփականատեր.
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձը (սույն մասում այսուհետ՝ պատասխանատու անձ) ազատվում է նույն մասով սահմանված պատասխանատվությունից, եթե՝
    1) պատասխանատու անձը (բացառությամբ որոշումը միանձնյա կայացրած անձի՝ իր որոշման մասով և խորհրդատուի՝ իր տված խորհրդի մասով)՝
    ա. իր պաշտոնեական պարտականությունների շրջանակում հրաժարվել է տվյալ որոշման պահանջների կատարումից,