FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  55

Կարգապահական տույժ նշանակելու իրավասությունը.
1. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգապահական տույժերը նշանակում է գլխավոր դատախազը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի: Գլխավոր դատախազը սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելու հիմքով տույժ նշանակում է միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած եզրակացության հիման վրա՝ եզրակացությունն ստանալու պահից եռօրյա ժամկետում.
2. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժը գլխավոր դատախազի տեղակալների և դատախազների նկատմամբ գլխավոր դատախազը նշանակում է էթիկայի հանձնաժողովի համապատասխան դրական եզրակացության հիման վրա.
3. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգապահական տույժը բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների նկատմամբ նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը՝ գլխավոր դատախազի ներկայացմամբ: Սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգապահական տույժը գլխավոր դատախազի նկատմամբ նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը: