FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  390

Մաքսային փորձաքննության անցկացման ժամկետը և կարգը.
1. Մաքսային փորձաքննությունն անցկացվում է մաքսային փորձագետի (փորձագետի) կողմից մաքսային փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ նյութերը և փաստաթղթերն ընդունելու օրվանից 20 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով: Մաքսային փորձաքննությունը նշված ժամկետում ավարտելն անհնարին լինելու դեպքում մաքսային փորձաքննության անցկացման ժամկետը կարող է երկարաձգվել՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
2. Մաքսային փորձաքննության անցկացման ժամկետը կասեցվում է լիազորված մաքսային մարմնի՝ իրեն լրացուցիչ նյութեր, փաստաթղթեր, ապրանքների փորձանմուշներ և (կամ) նմուշներ տրամադրելու վերաբերյալ մաքսային փորձաքննությունը նշանակած մաքսային մարմնին ներկայացվող միջնորդության առկայության դեպքում, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող այլ դեպքերում: Ժամկետը, որով կասեցվում է մաքսային փորձաքննության իրականացումը, ինչպես նաև այդ կասեցման կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ.
3. Լիազորված մաքսային մարմինների կողմից մաքսային փորձաքննության անցկացման կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ: