FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  165

Անմաքս առևտրի խանութները.
1. Անմաքս առևտրի խանութի՝ հարմարություններով ապահովվածությանը, սարքավորվածությանը, տեղակայման վայրին և ապրանքների իրացման պայմաններին ներկայացվող պահանջները սահմանված են սույն օրենքի 286-րդ հոդվածով.
2. Անմաքս առևտրի խանութի տիրապետողը պարտավոր է հաշվառում կատարել և հաշվետվություններ ներկայացնել այն ապրանքների վերաբերյալ, որոնց նկատմամբ կիրառվել է «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգը՝ սույն օրենքի 197-րդ հոդվածի համաձայն.
3. Հայաստանի Հանրապետության տարածք Միության անդամ պետությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ժամանման վայրերում գործող՝ անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքների ներմուծման դեպքում, եթե դրանց բնաիրային և արժեքային չափերը գերազանցում են Միության օրենսդրությամբ ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ ներմուծվող ապրանքների համար սահմանված բնաիրային և արժեքային չափերը, ներկայացվում է ուղևորային մաքսային հայտարարագիր՝ Միության օրենսդրությանը համապատասխան.
4. Անմաքս առևտրի խանութի առևտրի սրահներից ապրանքներ գնելու իրավունք ունեն՝
    1) Միության մաքսային օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետում նշված անձինք.
    2) տվյալ անմաքս առևտրի տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող օդանավերի անձնակազմի անդամները.
    3) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող օդանավերի հրամանատարները կամ այլ լիազորված անձինք` օդանավում ուղևորներին վաճառելու համար: Սույն կետով նախատեսված անձանց անմաքս առևտրի խանութներն ապրանքներ տրամադրում են ավիաընկերությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա.
5. Միության մաքսային օրենսգրքի 243-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Միության մաքսային օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անձանց ապրանքների իրացումն անմաքս առևտրի խանութներից թույլատրվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների տեղափոխման բոլոր վայրերում: