FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  55

Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման ընդհանուր ընթացակարգը.
1. Եթե Կանոնակարգով այլ բան նախատեսված չէ, ապա Ազգային ժողովի նիստում հարցերը քննարկվում են հետևյալ ընթացակարգով՝
    1) հիմնական զեկուցում.
    2) հարցեր զեկուցողին, նրա պատասխանները, հարց տվողի և զեկուցողի արձագանքները.
    3) հարակից զեկուցումներ.
    4) հարցեր յուրաքանչյուր հարակից զեկուցողին, նրանց պատասխանները, հարց տվողի և զեկուցողի արձագանքները.
    5) մտքերի փոխանակություն.
    6) քվեարկություն.
2. Հարցի քննարկման ընթացքում պատգամավորն իրավունք ունի Կանոնակարգի 59-րդ հոդվածով սահմանված կարգով քվեարկությունից առաջ և հետո մեկական անգամ հանդես գալու վարման կարգի վերաբերյալ ելույթով.
3. Հարցերի քվեարկություններն անցկացվում են բաց՝ անվանական: Գաղտնի քվեարկություններն անցկացվում են Կանոնակարգով նախատեսված դեպքերում: