Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 112.1 11. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառելու դիմումների քննարկման, երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն տալու, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և որդեգրման ենթակա երեխայի համադրման, որդեգրման ենթակա երեխայի մասին տվյալները տրամադրելու, ապրուստը հոգալու պայմանները որոշելու, որդեգրող ընտանիքին մասնագիտական աջակցություն տրամադրելու, որդեգրման վերահսկողություն իրականացնելու և վերահսկման զեկույցներ կազմելու կարգերը, ինչպես նաև համադրման չափանիշները և չափորոշիչները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ներառելով սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված կարգում: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 112.1 12. Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու կարգը, սույն մասում նշված անձանց որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառելու դիմումների քննարկման, երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն տալու, հաշվառման վերցնելու, սույն մասում նշված անձանց և որդեգրման ենթակա երեխայի համադրման, որդեգրման ենթակա երեխայի մասին տվյալները տրամադրելու, հանդիպումը կազմակերպելու, որդեգրելու կամ որդեգրելուց հրաժարվելու վերաբերյալ դիրքորոշումն ստանալու, երեխայի կարգավիճակն ստուգելու և տվյալների տրամադրումը այլ անձանց համար կասեցնելու, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության դիրքորոշումն ստանալու, որդեգրման գործը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ստանալու, միջպետական որդեգրումը հավաստող վկայական տրամադրելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրացիների կենսապայմանների ուսումնասիրություն կազմակերպելու և արձանագրություն տրամադրելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 13. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետությունում որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառելու գործընթացը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 14. Որդեգրել ցանկացող անձի և որդեգրման ենթակա երեխայի հաշվառման կարգը, հաշվառման փաստաթղթային և էլեկտրոնային տեղեկատվական համակարգի շահագործման և օգտվելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 112.1 Որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրումը. 1. Որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրումն իրականացվում է որդեգրել ցանկացող հաշվառված անձի ցանկալի չափանիշներին համապատասխան առանձնացված՝ որդեգրման ենթակա երեխայի և որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձի միջև: Որդեգրման ենթակա երեխաների տվյալները հասանելի են և կարող են տրամադրվել միայն համադրման արդյունքներով՝ երեխա որդեգրելու մասին դրական եզրակացություն ստացած անձին, բացառությամբ սույն օրենսգրքի 113.1-ին հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի. 2. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և որդեգրման ենթակա երեխաների համադրման գործընթացը կազմակերպելու համար որդեգրման ենթակա երեխաների տվյալները հասանելի են երեխային հաշվառման վերցվելուն հաջորդող օրը, իսկ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և որդեգրման ենթակա երեխաների համադրման գործընթացը կազմակերպելու համար (այսուհետ նաև՝ օտարերկրյա որդեգրում) որդեգրման ենթակա երեխաների տվյալները հասանելի են երեխային հաշվառման վերցվելուց հետո երրորդ ամսին հաջորդող օրը: Համադրման համար որդեգրման ենթակա երեխաների տվյալների հասանելիությունը երկքաղաքացիներին որոշվում է ըստ երկքաղաքացու կողմից որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու ընթացակարգի. 3. Համադրումը որդեգրման ենթակա երեխայի կարիքները, ինչպես նաև որդեգրել ցանկացող անձի՝ որդեգրման ենթակա երեխայի կարիքները հոգալու հնարավորությունը գնահատելուն ուղղված գործունեություն է, որի արդյունքում որդեգրել ցանկացող անձին առաջարկվում է որդեգրման գործընթացն իրականացնել իր ներկայացրած չափանիշներին համապատասխան այն երեխայի հետ, որի լավագույն շահերից է բխում այդ որդեգրումը: Համադրումն իրականացվում է երկու փուլով՝ 1) տեխնիկական և 2) մասնագիտական: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 112.1 4. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և որդեգրման ենթակա երեխաների համադրման տեխնիկական փուլում մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանն իրականացնում են որդեգրել ցանկացող անձի կողմից ցանկալի չափանիշներին համապատասխան որդեգրման ենթակա երեխաների առանձնացում՝ հաշվի առնելով երեխայի անհատական տվյալները և կարիքները, և հնարավորություն ընձեռում որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձին ծանոթանալ որդեգրման ենթակա առանձնացված երեխաների ապանձնավորված տվյալներին. 5. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և որդեգրման ենթակա երեխաների համադրման մասնագիտական փուլն իրականացվում է մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից մասնագիտական գնահատման և իրենց կից գործող երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի միջոցով: Համադրման մասնագիտական փուլն իրականացվում է՝ հիմք ընդունելով նաև որդեգրել ցանկացող անձի, նրա հետ համատեղ բնակվող անձանց և ընտանիքի՝ որպես սոցիալական խմբի սոցիալական գնահատումը, որն իրականացնում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը՝ ըստ որդեգրել ցանկացող անձի բնակության վայրի: Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 6. Որդեգրել ցանկացող անձի համար սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի «գ»-«ե» կամ «թ»-«ժա» կետերով նախատեսված պայմաններն ու հանգամանքները վերաբերում են նաև որդեգրել ցանկացող անձի հետ համատեղ բնակվող բոլոր չափահաս անձանց: Այդ չափահաս անձանց մոտ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով «գ»-«ե» կամ «թ»-«ժա» կետերով նախատեսված պայմանների ու հանգամանքների առկայության դեպքում որդեգրումը չի թույլատրվում: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 112.1 7. Եթե որպես որդեգրել ցանկացող հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու և նրա ընտանիքի սոցիալական գնահատումից հետո անցել է առնվազն վեց ամիս, ապա համադրման մասնագիտական փուլն իրականացնելուց առաջ կազմակերպվում է ընտանիքի սոցիալական գնահատման վերանայում: Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, դիմում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ըստ որդեգրել ցանկացող հաշվառված անձի բնակության վայրի՝ ընտանիքի սոցիալական գնահատման վերանայման նպատակով: Գնահատման վերանայումը կազմակերպվում է տեղեկատվությունն ստանալուց հետո՝ առավելագույնը հնգօրյա ժամկետում, և վերանայված գնահատումը երկօրյա ժամկետում ուղարկվում է դիմում ներկայացրած մարզպետի աշխատակազմ, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարան. 8. Որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձի և ընտանիքի ընտրության փուլում առաջնահերթությունը տրվում է որդեգրման ենթակա երեխայի լավագույն շահերին, նրա իրավունքներին և կարիքներին առավելագույնս համապատասխանող ու որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձին և ընտանիքին՝ համադրման չափանիշների և չափորոշիչների միջոցով. 9. Որդեգրման ենթակա երեխայի ու որդեգրել ցանկացող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու և ընտանիքի համակեցությունն առավելագույնս ապահովելու համար որդեգրել ցանկացող անձին կամ ընտանիքին մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանն անհրաժեշտության դեպքում տրամադրում են մասնագիտական աջակցություն. 10. Որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրում չի իրականացվում երեխայի խորթ հոր, խորթ մոր կամ ազգականի կողմից երեխային որդեգրելու դեպքում՝ ելնելով երեխայի լավագույն շահերից: |