Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ article 47 Բժշկական հետազոտումը. 1. Անձը, որի նկատմամբ կան բավարար հիմքեր կասկածելու, որ տառապում է թմրամոլությամբ, գտնվում է թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ազդեցության տակ կամ առանց բժշկի նշանակման օգտագործում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ուղարկվում է բժշկական հետազոտման. 2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց բժշկական հետազոտումը կատարում են առողջապահության բնագավառի իրավասու մարմինները՝ բուժազննության արդյունքների կամ անձի կամավոր դիմումի հիման վրա: Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք ենթակա են պարտադիր հետազոտման և բուժման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 3. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց բժշկական հետազոտման ուղարկելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 4. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց բժշկական հետազոտությունը իրականացնում է պետությունը՝ առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում։ |