Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 292 Մշակութային արժեքների և ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգությունը. 1. Կառավարության հաստատած ցանկում ընդգրկված մշակութային արժեքների կամ խոշոր չափերով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգությունը` Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով այդ արժեքը կամ ապրանքն ապօրինի տեղափոխելը, որը կատարվել է առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունը սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելք կամ սահմանափակում խախտելու կամ մաքսային կամ այլ փաստաթուղթը խաբեությամբ օգտագործելու միջոցով` պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ 3) շանտաժով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով. 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով. 4. Սույն հոդվածի 1-ին մասում ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափ է համարվում 8 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), իսկ մշակութային արժեքների համար՝ 800.000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը): |