Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 80 Անցումային դրույթներ. 1. Սույն օրենսգիրքը կիրառվում է ընդերքօգտագործման ընթացքում առաջացող այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի. 2. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ծագած պայմանագրային կամ ընդերքօգտագործման ընթացքում առաջացող այլ իրավահարաբերությունների նկատմամբ սույն օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների մասով, որոնք կծագեն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո. 3. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը տրամադրված ընդերքօգտագործման իրավունքները պահպանում են իրենց ուժը նաև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո. 4. Այն ընդերքօգտագործողները, որոնք սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահին ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ չունեն գրանցված իրավունքներ, իրավունք ունեն սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով դիմելու համապատասխան համայնքի ղեկավարին հողահատկացման համար. 5. Ընդերքօգտագործման ոլորտում նախկինում տրված լիցենզիաները պահպանում են իրենց ուժը մինչև նոր օրենսգրքին համապատասխան թույլտվությունների ստացումը: Ընդերքօգտագործման իրավունքի վերաձևակերպման դեպքում սույն օրենսգրքով սահմանված թույլտվությունների տրման և գործողության ժամկետներ են համարվում մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման ոլորտում տրված լիցենզիաների տրման և գործողության ժամկետները. 6. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո` 12 ամսվա ընթացքում, ընդերքօգտագործողները պարտավոր են դիմել լիազոր մարմին` իրենց ընդերքօգտագործման իրավունքը (լիցենզիա, պայմանագիր, լեռնահատկացման ակտ) վերաձևակերպելու համար: Վերաձևակերպման համար ընդերքօգտագործողից լրացուցիչ վճարներ չեն գանձվում. 7. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո` 12 ամսվա ընթացքում, ընդերքօգտագործման իրավունքը (լիցենզիա, պայմանագիր, լեռնահատկացման ակտ) չվերաձևակերպելու դեպքում ընդերքօգտագործողի գործունեությունը համարվելու է առանց թույլտվության իրականացրած գործունեություն, և կիրառվելու են պատասխանատվության միջոցներ: |
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 80 10. Օրենսգրքի 5.1-ին գլուխն ուժի մեջ մտնելուց հետո` 60 ամսվա ընթացքում, ընդերքօգտագործողները պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին՝ միաժամանակ սահմանված կարգով ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնելով ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները և ֆինանսական երաշխիքները: |