FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  473

Համագործակցության վարույթով լրացուցիչ դատալսումները.
1. Համագործակցության վարույթով լրացուցիչ դատալսումներն անցկացվում են մեղադրյալի, նրա պաշտպանի, հանրային մեղադրողի և տուժողի (եթե կայացվելիք դատավճիռը կարող է շոշափել նրա շահերը) պարտադիր մասնակցությամբ.
2. Լրացուցիչ դատալսումների սկզբում հանրային մեղադրողը ներկայացնում է մեղադրանքի փաստական հիմքը, մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը, որից հետո հաստատում է մեղադրյալի համագործակցության փաստը և պարզաբանում դատարանին, թե հատկապես ինչում է դա արտահայտվել.
3. Մեղադրյալը և պաշտպանն իրավունք ունեն իրենց նկատառումները հայտնելու մեղադրյալի համագործակցության բնույթի և այլ էական հանգամանքների վերաբերյալ.
4. Լրացուցիչ դատալսումների ընթացքում հետազոտվում են այն ապացույցները, որոնք հաստատում են՝
    1) մեղադրյալի համագործակցության բնույթն ու սահմանները.
    2) մեղադրյալի՝ համաձայնագրով ստանձնած պարտականությունները պատշաճ կատարելը.
    3) հանցագործության բացահայտումը և այն կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու գործում մեղադրյալի հետ համագործակցության դերը և նշանակությունը.
    4) մեղադրյալի անձը բնութագրող, ինչպես նաև նրա պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները.
    5) համագործակցության արդյունքով մեղադրյալի, նրա մերձավոր ազգականի կամ մեղադրյալի հետ կապակցված այլ անձի անվտանգության սպառնալիքի աստիճանը: