FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  3

12) տնտեսավարող սուբյեկտների գրանցամատյան` տնտեսավարողների կողմից օրգանական գյուղատնտեսության մեթոդի կիրառման վերաբերյալ ամփոփ և հավաստի տեղեկատվության հավաքման նպատակով սահմանված կարգով իրականացվող գրանցումներ.
    13) օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյան` օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյան.
    14) սերտիֆիկացման մարմին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  3

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝
    1) օրգանական գյուղատնտեսություն՝ գյուղատնտեսական գործունեության յուրահատուկ տեսակ, որն առավելապես ներդաշնակ է ագրոէկոհամակարգերին և իրականացվում է համապատասխան տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխան.
    2) օրգանական գյուղատնտեսական արտադրանք՝ օրգանական գյուղատնտեսության վարման արդյունքում արտադրված կամ վերամշակված կենդանական ու բուսական ծագման մթերք ու հումք, ինչպես նաև վայրի բույսեր, որոնց շրջանառության փուլերում ապահովվում են տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները.
    3) օրգանական գյուղատնտեսական սննդամթերք՝ մարդկանց կողմից որպես սնունդ օգտագործվող օրգանական գյուղատնտեսական արտադրանք.
    4) օրգանական գյուղատնտեսության միավոր՝ արտադրական տարածք, որի վրա իրականացվում է օրգանական գյուղատնտեսական արտադրություն.
    5) արտադրանքի շրջանառություն՝ արտադրության, պահպանման, վերամշակման, փոխադրման և իրացման փուլեր, ինչպես նաև արտադրությունից մինչև վերջնական սպառումն ապրանքային շարժի միջանկյալ գործառնություններ (տեսակավորում, բեռնում, բեռնաթափում, փաթեթավորում, մակնշում, պիտակավորում, առաքում, գովազդում, մատակարարում, օգտահանում և այլն).
    6) անցումային շրջան՝ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի յուրաքանչյուր տեսակի համար սահմանված ժամանակահատված, որի ընթացքում սովորական (ավանդական) գյուղատնտեսական արտադրությունից անցում է կատարվում օրգանական գյուղատնտեսության լիարժեք վարման.
    7) անցումային շրջանի օրգանական արտադրանքի սերտիֆիկատ՝ անցումային շրջանում օրգանական գյուղատնտեսության միավորից ստացված արտադրանքին տրվող սերտիֆիկատ.
    8) բուֆերային գոտի՝ օրգանական գյուղատնտեսական միավորի և սովորական (ավանդական) գյուղատնտեսական արտադրության վարման տարածքի միջև թողնվող գոտի.
    10) կենդանի օրգանիզմ՝ ցանկացած կենսաբանական գոյացություն, որն ունի գենետիկ նյութի փոխանցման կամ վերարտադրման (ռեպլիկացիայի) ունակություն.
    11) ագրոէկոհամակարգ՝ էկոլոգիական համակարգ, որտեղ իրականացվում է գյուղատնտեսական գործունեություն.