FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  74

Գործադուլ հայտարարելը.
1. Գործադուլ հայտարարելու մասին որոշում ընդունելու իրավունք ունի արհեստակցական միությունը՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով: Գործադուլը հայտարարվում է այն դեպքում, երբ այդ մասին որոշումը գաղտնի քվեարկությամբ հավանության է արժանացել՝
    1) գործատուի մոտ գործադուլի դեպքում (աշխատողների կոլեկտիվի գործադուլի դեպքում)` քվեարկությանը մասնակցած աշխատողների ձայների մեծամասնությամբ, որը չի կարող պակաս լինել աշխատողների ընդհանուր թվի կեսից.
    2) գործատուի առանձնացված կամ կառուցվածքային ստորաբաժանումում կամ գրասենյակում կամ գործատուի հիմնարկում գործադուլ հայտարարելիս՝ այդ ստորաբաժանման կամ գրասենյակի կամ հիմնարկի քվեարկությանը մասնակցած աշխատողների ձայների մեծամասնությամբ, որը չի կարող պակաս լինել այդ ստորաբաժանման կամ գրասենյակի կամ հիմնարկի աշխատողների ընդհանուր թվի կեսից: Այն դեպքում, երբ գործատուի առանձնացված կամ կառուցվածքային ստորաբաժանումում կամ գրասենյակում կամ հիմնարկում գործադուլ հայտարարելը խոչընդոտում է գործատուի մյուս ստորաբաժանումների բնականոն գործունեությունը, ապա գործադուլ հայտարարելու որոշումը պետք է հավանության արժանանա այդ ստորաբաժանման կամ գրասենյակի կամ հիմնարկի՝ քվեարկությանը մասնակցած աշխատողների մեծամասնության կողմից, որը չի կարող պակաս լինել գործատուի մոտ աշխատողների ընդհանուր թվի մեկ երրորդից.
1.1. Գործատուի մոտ արհեստակցական միության բացակայության դեպքում գործադուլ հայտարարելու մասին որոշման ընդունումը և գործադուլ հայտարարելու հետ կապված այլ գործառույթների իրականացումն աշխատողների ժողովի (համաժողովի) որոշմամբ կարող են վերապահվել համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը, իսկ նաև համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միության բացակայության դեպքում գործադուլ հայտարարելու մասին որոշման ընդունումը և գործադուլ հայտարարելու հետ կապված այլ գործառույթները կարող են (է) իրականացնել աշխատողների ժողովի (համաժողովի) ընտրած ներկայացուցիչները (մարմինը):
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  74

2. Նախատեսվող գործադուլի մասին արհեստակցական միությունը պարտավոր է գործատուին գրավոր տեղեկացնել գործադուլն սկսելու օրվանից առնվազն յոթ օր առաջ՝ միաժամանակ գործատուին տրամադրելով սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկությունները պարունակող՝ գործադուլ հայտարարելու մասին որոշումը.
3. Մինչև գործադուլ սկսելը կարող է կազմակերպվել նախազգուշական գործադուլ: Այն չի կարող շարունակվել երկու ժամից ավելի: Այդ գործադուլի մասին գործատուն պետք է գրավոր տեղեկացվի ոչ ուշ, քան երեք օր առաջ.
4. Երկաթուղային և քաղաքային հասարակական տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի, կապի, առողջապահական, սննդի արտադրության, ջրամատակարարման, կոյուղու և թափոնների տեղափոխման գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում, անընդհատ գործող արտադրությամբ կազմակերպություններում, ինչպես նաև այն կազմակերպություններում, որտեղ աշխատանքի դադարեցումը կարող է հասարակության կամ առանձին անձանց կյանքի և առողջության համար ծանր կամ վտանգավոր հետևանքներ ունենալ, գործադուլ անելու որոշում ընդունելու դեպքում գործատուն պետք է գրավոր ձևով նախազգուշացվի գործադուլն սկսելուց առնվազն տասնչորս օր առաջ.
5. Գործադուլ հայտարարելու որոշման մեջ նշվում են`
    1) գործադուլ հայտարարելու համար հիմք համարվող պահանջները, ընդ որում, հաշտեցման ընթացակարգերի ժամանակ բավարարված պահանջները չեն կարող ներկայացվել.
    2) գործադուլն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը.
    3) գործադուլը ղեկավարող մարմինը: