FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  921

Բանկի և հաճախորդի հանդիպական պահանջների հաշվանցը.
1. Բանկի դրամական պահանջները հաճախորդից` կապված հաշվի վարկավորման (հոդված 918) և բանկի ծառայությունների համար վճարման (հոդված 919) հետ, ինչպես նաև դրամական միջոցների օգտագործման համար տոկոսներ վճարելու մասին հաճախորդի պահանջները բանկին (հոդված 920) դադարում են հաշվանցով (հոդված 426), եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով: Նշված պահանջների հաշվանցն իրականացնում է բանկը.
2. Բանկը պարտավոր է պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում հաճախորդին տեղեկացնել կատարված հաշվանցի մասին, իսկ եթե կողմերը համապատասխան պայմանները չեն համաձայնեցրել, ապա այնպիսի կարգով ու ժամկետներում, որոնք սովորական են համապատասխան հաշվում դրամական միջոցների վիճակի մասին հաճախորդին տեղեկացնելու բանկային գործունեության համար: