FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

article  4

Կառավարության իրավասությունները.
1. Կարգավորվող նյութերի գործածման բնագավառում Կառավարության իրավասություններն են`
    1) կարգավորվող նյութերի ցանկի հաստատումը.
    2) կարգավորվող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակների (քվոտաների) սահմանումը.
    3) կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակների սահմանման կարգի հաստատումը.
    4) առաքման թույլտվության տրամադրման կարգի ու ձևի հաստատումը.
    5) կարգավորվող նյութերի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ տեղափոխմանը վերաբերող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը.
    6) կարգավորվող նյութերի գործածման բնագավառում քաղաքականության իրականացման ապահովումը.
    7) կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին հաշվետվության հաշվառման կարգի հաստատումը.
    8) կարգավորվող նյութերի գործածման բնագավառում հոսակորուստների դիտանցման կարգի, դիտանցման արդյունքների հաշվառման գրանցամատյանի վարման կարգի և ձևի հաստատումը: