FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  410

Վնասներ և տուժանք.
1. Եթե պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար սահմանված է տուժանք, ապա վնասները հատուցվում են տուժանքով չծածկված մասով: Օրենքով կամ պայմանագրով կարող են նախատեսվել դեպքեր, երբ`
    1) թույլատրվում է բռնագանձել միայն տուժանքը, սակայն ոչ` վնասները.
    2) վնասները կարող են բռնագանձվել լրիվ գումարով` չհաշված տուժանքը.
    3) պարտատիրոջ ընտրությամբ կարող են բռնագանձվել կա'մ տուժանքը, կա'մ վնասները.
2. Այն դեպքերում, երբ պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար սահմանված է սահմանափակ պատասխանատվություն (հոդված 416), տուժանքով չծածկված մասով կամ դրանից ավելի կամ դրա փոխարեն հատուցման ենթակա վնասները կարող են բռնագանձվել մինչև նման սահմանափակմամբ որոշված շրջանակներում: