FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  10

ԱԿՈՒՄԲԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ.
1. Ակումբի անդամ կարող են լինել հողի և (կամ) գյուղատնտեսական նշանակության այլ հիմնական միջոցների սեփականատեր իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք`
    ա) գործում են միևնույն կամ իրենց տարածքով մոտ գյուղական համայնքներում.
    բ) զբաղված են գյուղատնտեսական արտադրությամբ և եկամտի կեսից ավելին ստանում են այդ գործունեությունից.
    գ) ակումբի բարձրագույն մարմնի կողմից սահմանված կարգով սպառիչ տեղեկություններ են հայտնել և ակումբում գրանցել են սեփականության իրավունքով իրենց պատկանող արտադրական և ոչ արտադրական նշանակության գույք.
    դ) սպառիչ տեղեկություններ են հայտնել այլ կազմակերպություններում իրենց պատկանող համատեղ և բաժնային սեփականության մասին.
2. Մեկ անձը կարող է անդամակցել միայն մեկ ակումբի, եթե ակումբի կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ այլ բան նախատեսված չէ.
3. Ակումբին անդամակցությունը մերժվում է, եթե անձը`
    ա) անդամակցելու պահին իրավունակ չէ.
    բ) ճանաչվել է անվճարունակ.
    գ) անձի առկա ստանձնած բոլոր պարտավորությունների գումարը, ակումբի կողմից ընդունված գնահատման կարգով, գերազանցում է դրա սեփականությունը հանդիսացող գույքի շուկայական արժեքը.
    դ) անդամակցության պահին այլ պարտավորությունների դիմաց գրավադրել է իր ամբողջ գույքը.
4. Հողի և գյուղատնտեսական այլ հիմնական միջոցների նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքում բաժին ունեցող անձն ակումբի անդամ կարող է լինել այդ գույքի համասեփականատերերի համաձայնությամբ: