Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 39 Փոխառության և այլ գործարքների սահմանափակումները. 1. Ֆոնդի ակտիվները չեն կարող ձևավորվել փոխառու միջոցների հաշվին, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Ֆոնդի ակտիվները չեն կարող ձևավորվել սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված այնպիսի արժեթղթերի կամ ֆինանսական այլ գործիքների վաճառքի միջոցով, որոնց ֆոնդը չի տիրապետում գործարքի կնքման պահին (կարճ վաճառք). 2. Կառավարիչը կարող է փոխառու միջոցներ ներգրավել այն ֆոնդի ակտիվների 10 տոկոսը չգերազանցող չափով, որի համար ներգրավվում են այդ փոխառու միջոցները, եթե ներգրավվում են կարճաժամկետ (մինչև երեք ամիս մարման ժամկետով) փոխառու միջոցներ. 3. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա ֆոնդի ակտիվների հաշվին չի կարելի փոխառություններ կամ երաշխիք տրամադրել կամ երաշխավորություն ստանձնել. 4. Ֆոնդի ակտիվները չեն կարող գրավադրվել կամ համարվել այլ պարտավորությունների ապահովման միջոց: Սույն մասով նախատեսված պահանջը չի սահմանափակում ֆոնդի ակտիվների հաշվին ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների և ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքների կնքման իրավունքը, եթե դա նախատեսված է ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ), և եթե այդպիսի գործարքի արդյունքում չեն խախտվում սույն գլխով նախատեսված սահմանաչափերը: |