FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  21

Ծառայության ծառայողների կադրերի ռեզերվը.
1. Ծառայության ծառայողները գրանցվում են կադրերի ռեզերվում հաստիքների կրճատման, Ծառայության կամ դրա ստորաբաժանումների լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե Ծառայության ծառայողին հավասարազոր պաշտոնի նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի բարձր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնները Ծառայության ծառայողին առաջարկվում են ըստ հերթականության.
3. Ծառայության ծառայողների՝ կադրերի ռեզերվում գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան սույն օրենքով սահմանված՝ Ծառայությունում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքի լրանալը, իսկ ծառայության ժամկետը սույն օրենքով սահմանված կարգով երկարաձգված լինելու դեպքում՝ մինչև երկարաձգված ժամկետի լրանալը.
4. Եթե Ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձը, իր դիմումի համաձայն, հանվում է ռեզերվից, ապա նրա ստաժը հաշվարկվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակահատվածին համապատասխան.
5. Ծառայության ծառայողներին կադրերի ռեզերվում գտնվելու առաջին երեք ամիսների համար վճարվում է նրանց զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Ծառայության ծառայողի դիմումի հիման վրա երկու ամսից շուտ կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում գտնվելու փաստացի ժամանակահատվածին համապատասխան.
6. Սույն օրենքի հիման վրա Ծառայության ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է վարչապետը: