FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  39.16

Կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը.
1. Սույն օրենքի 39.15-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի առկայության դեպքում կազմակերպությունները որպես ֆինանսական խումբ են որակվում (ճանաչվում) Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Սույն մասում նշված որոշման ընդունման համար հիմք կարող է համարվել Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքը կամ կազմակերպությունների խմբի լիազոր ներկայացուցչի (այսուհետ` սույն գլխում` Լիազոր ներկայացուցիչ)` որպես ֆինանսական խումբ որակելու մասին դիմումը: Լիազոր ներկայացուցչի ներկայացրած դիմումը պետք է պարունակի կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու համապատասխան հիմնավորումներ, ինչպես նաև առաջարկություն պատասխանատու անձի թեկնածության վերաբերյալ կամ առաջարկ Կենտրոնական բանկին՝ իր նախաձեռնությամբ նշանակել պատասխանատու անձին.
2. Կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու կարգը, ժամկետները, լիազոր ներկայացուցչի դիմումի և հիմնավորումների ներկայացման կարգը և ձևը սահմանում է Կենտրոնական բանկը նորմատիվ իրավական ակտերով.
3. Կենտրոնական բանկը, արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով ֆինանսական խմբի չափերից, կառուցվածքի բարդությունից և ռիսկայնությունից ելնելով, կարող է ֆինանսական խումբը դասակարգել տեսակների, ենթախմբ(եր)ի.
4. Կենտրոնական բանկը իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է ֆինանսական խմբերին տեսակների, ենթախմբերի դասակարգման սկզբունքները՝ ըստ ռեզիդենտության և այլ չափանիշների:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  39.16

5. Կազմակերպություններին ֆինանսական խումբ ճանաչելու մասին սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումը կայացնելուց հետո այդ որոշման կայացման համար սույն օրենքի 39.15-րդ հոդվածով նախատեսված հիմքերի վերացման դեպքում պատասխանատու անձը դիմում է Կենտրոնական բանկ՝ առաջարկելով դադարեցնել կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը` ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ: Սույն մասում նշված դիմումն ստանալու պահից 30-օրյա ժամկետում Կենտրոնական բանկի խորհուրդը, հաշվի առնելով 39.15-րդ հոդվածով նախատեսված հիմքերի հետագա առաջացման հավանականությունը, որոշում է կայացնում տվյալ կազմակերպություններին որպես խումբ որակելը դադարեցնելու վերաբերյալ կամ որոշում է կայացնում 1 տարին չգերազանցող փորձաշրջան տրամադրելու վերաբերյալ: Փորձաշրջանի ընթացքում կազմակերպությունները շարունակում են համարվել ֆինանսական խումբ: Սույն մասով սահմանված փորձաշրջանի ժամկետի ավարտից հետո Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում տվյալ կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը դադարեցնելու վերաբերյալ կամ որոշում է կայացնում շարունակելու տվյալ կազմակերպություններին դիտարկել որպես ֆինանսական խումբ: Կազմակերպություններին ֆինանսական խումբ ճանաչելու մասին սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումը կայացնելուց հետո այդ որոշման կայացման համար սույն օրենքի 39.15-րդ հոդվածով նախատեսված հիմքերի վերացման դեպքում, եթե պատասխանատու անձը չի դիմում Կենտրոնական բանկ` առաջարկելով դադարեցնել կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ դիտարկելը, ապա Կենտրոնական բանկը կարող է դադարեցնել կազմակերպություններին որպես խումբ որակելը: Այն դեպքում, երբ սույն օրենքի 39.15-րդ հոդվածով նախատեսված հիմքերը առկա են, սակայն Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով ֆինանսական խմբի կառուցվածքով և ֆինանսական խմբի անդամների փոխհարաբերությունների առանձնահատկություններով պայմանավորված խմբային ռիսկեր չեն առաջանում, Կենտրոնական բանկը կարող է դադարեցնել կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  39.16

6. Եթե կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելուց հետո ֆինանսական խմբի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆինանսական խմբի կազմի փոփոխության վերաբերյալ: Սույն կետում նշված որոշման ընդունման համար հիմք կարող է հանդիսանալ Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքը կամ պատասխանատու անձի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված հիմնավորումները.
7. Կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու, ֆինանսական խմբի կազմի փոփոխության վերաբերյալ որոշումները Կենտրոնական բանկի խորհուրդը կայացնում է այդ որոշումների կայացման համար հիմք հանդիսացող հանգամանքների առաջացման (լիազոր ներկայացուցչի դիմում, Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքի համար անհրաժեշտ տեղեկությունների բացահայտում) պահից 30-օրյա ժամկետում: