FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 7

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  43

Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն մասում նշված բանկերի գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակներին և ընթացակարգերին վերաբերող պահանջներ: Բանկերը պարտավոր են հետևել սույն մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոններին: Սույն մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ բանկի կողմից խախտման փաստը դատարանի, արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`
    1) բանկը ձեռնարկել է հաճախորդի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ գործողությունները և 2) փաստացի վերացրել է հաճախորդի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել,
    3) հաճախորդը իրավունքի խախտման հետևանքով փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է բանկը: Սույն մասով սահմանված իրավունքի խախտումների վերացման անհնարինության դեպքում սույն մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված պայմանների առկայությունը բավարար է սույն մասով նախատեսված բացառության կիրառման համար: Ընդ որում, նշված դրույթները չեն կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու՝ ֆիզիկական անձ հաճախորդի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթներ: Սույն մասը չի տարածվում «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող հարաբերությունների վրա, իսկ բանկի գործունեությունը կարգավորող այլ հարաբերությունների նկատմամբ սույն մասը կիրառելի է այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ այդ հարաբերությունները կարգավորող այլ օրենքներով.
2. Բանկը պարտավոր է նաև ցանկացած անձի պահանջով նրան տրամադրել՝
    ա) բանկի պետական գրանցման վկայականի և բանկի կանոնադրության պատճենները.
    բ) բաժնետոմսերի բաց բաժանորդագրության դեպքում` բանկի բաժնետոմսերի թողարկման ազդագրի պատճենը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  43

գ) բանկի թողարկած պարտատոմսերի և այլ արժեթղթերի, ինչպես նաև Կենտրոնական բանկի սահմանած ածանցյալ ֆինանսական գործիքների տեղաբաշխման դեպքում տեղեկություններ՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված ծավալով և կարգով.
    դ) սույն հոդվածի առաջին մասում նշված տեղեկությունները կամ փաստաթղթերի պատճենները.
    ե) բանկի թողարկած էլեկտրոնային փողի թոքենների տեղաբաշխման դեպքում՝ տեղեկություններ՝ «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված ծավալով և կարգով: Սույն մասում նշված տեղեկությունների տրամադրման համար գանձվող վճարը չի կարող ավելի լինել դրանց պատրաստման և (կամ) փոստային առաքման համար արված փաստացի ծախսերից: Բանկը պարտավոր է իր գլխամասային գրասենյակում, բանկի մասնաճյուղերում և ներկայացուցչություններում` տեսանելի վայրում, փակցնել հայտարարություն՝ սույն մասում նշված տեղեկությունների ստացման հնարավորության և այդ տեղեկությունների ստացման կարգի, վայրի և ժամանակի մասին.
3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերում նշված տեղեկությունների հրապարակման (տրամադրման) կարգ.
4. Բանկի յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի անվճար ստանալու բանկի վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները: Բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր մասնակցի (մասնակիցների) պահանջով բանկը նրան պետք է անվճար տրամադրի հետևյալ տեղեկությունները (թեկուզև դրանք կազմեն բանկային, առևտրային կամ այլ գաղտնիք)՝
    ա) բանկի խորհրդի, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի վերաբերյալ սույն հոդվածի հինգերորդ մասում նշված տեղեկությունները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  43

Տեղեկությունները և դրանց հրապարակումը.
1. Բանկերը պարտավոր են ինտերնետում` բանկի տնային էջում, մշտապես հրապարակել՝
    ա) բանկի ֆինանսական հաշվետվությունները (առնվազն վերջին տարեկան և վերջին եռամսյակային) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենը: Ընդ որում, բանկերը պարտավոր են ֆինանսական հաշվետվությունները հրապարակել նաև մամուլում սույն օրենքի 59 հոդվածով սահմանված ժամկետում, ինչպես նաև հրապարակել դրանք առանձին գրքույկի կամ հասարակության համար հասանելի այլ ձևով (բանկի գլխամասային գրասենյակում, բանկի մասնաճյուղերում և ներկայացուցչություններում).
    բ) օրենքով սահմանված ժամկետում՝ տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը: Ընդ որում, բանկերը պարտավոր են տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը հրապարակել նաև մամուլում.
    գ) շահութաբաժիններ վճարելու մասին որոշումների պատճենները, ինչպես նաև բանկի շահութաբաժնային քաղաքականությունը սահմանող ակտերի պատճենները՝ առկայության դեպքում.
    դ) բանկում նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցների մասին տեղեկատվություն՝ նրանց անունը (անվանումը), բանկում նրանց ունեցած մասնակցության չափը (բացառությամբ այն անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, որոնք չունեն բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն՝ բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ), նախորդ տարվա ընթացքում նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի և այլ փոխառությունների (այդ թվում՝ նաև մարված) վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ չափը, տոկոսադրույքը և ժամկետը.
    ե) բանկի խորհրդի, գործադիր մարմնի անդամների ցանկը և անձնական տվյալները՝ նրանց անունը, ծննդյան ամսաթիվը, կենսագրությունը, բանկի խորհրդի անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի՝ նախորդ տարվա ընթացքում բանկից ստացված ամբողջ վարձատրության (ներառյալ՝ պարգևատրումների, բանկի համար որոշակի աշխատանք կատարելու դիմաց վճարների, աշխատավարձին հավասարեցված այլ եկամուտների) չափը, նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի և այլ փոխառությունների (այդ թվում՝ նաև մարված) վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ չափը, տոկոսադրույքը և ժամկետը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  43

Սույն մասի «ա-ե» կետերում նշված տեղեկություններից բացի, Կենտրոնական բանկը կարող է պահանջել բանկից ինտերնետում՝ բանկի տնային էջում, մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած հաճախականությամբ և կարգով հրապարակել նաև այլ տեղեկություններ, բացառությամբ առևտրային, բանկային կամ այլ գաղտնիք կազմող տեղեկությունների: Սույն բացառությունը չի տարածվում «Բանկային գաղտնիքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 6 հոդվածի չորրորդ մասով նախատեսված տեղեկությունների վրա: Բանկերը պարտավոր են հրապարակել սույն մասի «ա-ե» կետերում նշված տեղեկությունների մեջ տեղի ունեցած փոփոխությունները` դրանք տեղի ունենալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում: Բանկերը պարտավոր են ինտերնետում՝ բանկի տնային էջում, և առանձին գրքույկի կամ հասարակության համար հասանելի այլ ձևով (բանկի գլխամասային գրասենյակում, բանկի մասնաճյուղերում և ներկայացուցչություններում) հրապարակել օրական կտրվածքով թարմացված տեղեկություններ՝ իրենց կողմից ավանդների ընդունման, վարկերի տրամադրման, ինչպես նաև մատուցվող բոլոր այլ ծառայությունների և հաճախորդների համար իրականացվող ֆինանսական գործառնությունների վերաբերյալ, այդ թվում՝ տոկոսադրույքներ, ծառայության միջնորդավճարեր, ժամկետայնություն և էական այլ պայմաններ.
1.1. Բանկերը պետք է ունենան գործարար վարվելակերպի կանոններ, որոնցով պետք է սահմանվեն՝
    ա) հաճախորդներին տեղեկատվության ներկայացման ձևն ու կարգը.
    բ) մինչև պայմանագրի կնքումը, պայմանագիրը կնքելիս և պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը և այդ տեղեկատվության տրամադրման ձևը և կարգը, ինչպես նաև հաճախորդների հետ հաղորդակցման և հաճախորդների բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները: Ընդ որում, բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները որևէ կերպ չեն սահմանափակում դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին կամ առևտրային արբիտրաժ դիմելու սպառողի իրավունքը.
    գ) բանկի և նրա կողմից առաջարկվող ծառայությունների մասին գովազդը և մարկետինգային գործունեությունը (քաղաքականությունը):
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  43

բ) բանկի խորհրդի անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի՝ նախորդ տարվա ընթացքում բանկից ստացված ամբողջ վարձատրության (ներառյալ՝ պարգևատրումների, բանկի համար որոշակի աշխատանք կատարելու դիմաց վճարների, աշխատավարձին հավասարեցված այլ եկամուտների) չափը, նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի և այլ փոխառությունների (այդ թվում՝ նաև մարված) վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ չափը, տոկոսադրույքը և ժամկետը, բանկում նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցների մասին տեղեկատվություն՝ նրանց անունը (անվանումը), բանկում նրանց ունեցած մասնակցության չափը (բացառությամբ այն անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, որոնք չունեն բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն՝ բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ), նախորդ տարվա ընթացքում նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի և այլ փոխառությունների (այդ թվում՝ նաև մարված) վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ չափը, տոկոսադրույքը և ժամկետը.
    գ) բանկի և նրա հետ կապված անձանց միջև կնքված խոշոր գործարքների, ինչպես նաև այն գործարքների մասին, որոնք կնքվել են այդ տեղեկությունները ստանալու վերաբերյալ պահանջը ներկայացնելուն նախորդող երկու տարվա ընթացքում և կապված են բանկի կողմից սույն օրենքի 34 հոդվածի առաջին մասի «ա-գ», «թ», «ժ» և «ժա» կետերով սահմանված գործառնություններից որևէ մեկի իրականացման հետ.
    դ) բանկի կողմից բանկի հետ կապված անձի նկատմամբ ստանձնած պարտավորությունների մասին.
    ե) բանկի` միանման քաղաքականություն իրականացնող մասնակիցների խմբերի ստեղծմանն ուղղված պայմանագրերի առկայության մասին, ինչպես նաև բանկի՝ այդ պայմանագրերի կողմ հանդիսացող մասնակիցների անունները (անվանումները).
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  43

զ) բանկի հաշվեկշռում արտացոլված գույքի նկատմամբ բանկի գույքային իրավունքները հավաստող փաստաթղթերի, ընդհանուր ժողովի և կառավարման այլ մարմինների հաստատած բանկի ներքին ակտերի, բանկի առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունների, բանկի կողմից պետական կառավարման մարմիններին ներկայացվող ֆինանսական ու վիճակագրական հաշվետվությունների, ընդհանուր ժողովի, խորհրդի, տնօրինության նիստերի արձանագրությունների, Կենտրոնական բանկի կողմից իրականացված վերստուգումների եզրակացությունների պատճենները, Կենտրոնական բանկի կողմից բանկի և (կամ) բանկի ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշումների պատճենները, ներքին աուդիտի ղեկավարի կողմից խորհրդին և գործադիր տնօրենին (տնօրինությանը) ներկայացված հաշվետվությունների պատճենները.
    է) այն իրավաբանական անձանց ցանկը, որոնց կանոնադրական կապիտալում բանկի ղեկավարները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք ունեն 20% և ավելի մասնակցություն կամ հնարավորություն՝ ներազդելու նրանց որոշումների վրա: Բանկի բոլոր մասնակիցներին պետք է տրամադրվեն հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունները: Սույն հոդվածի համաձայն՝ բանկի մասնակցի ստացած տեղեկությունները նրա կողմից չեն կարող փոխանցվել այլ անձանց, ինչպես նաև դրանք չեն կարող օգտագործվել բանկի գործարար համբավը արատավորելու, բանկի մասնակիցների կամ հաճախորդների իրավունքներն ու օրինական շահերը խախտելու կամ նմանատիպ այլ նպատակներով: Հակառակ դեպքում նրանք ենթակա են պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով.
5. Բանկի խորհրդի անդամների, գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի վերաբերյալ, ինչպես նաև խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ բանկի մասնակիցներին բացահայտվող տեղեկատվությունը պետք է ներառի նաև՝
    ա) նրանց ազգանունը, անունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը.
    բ) մասնագիտությունը և կրթությունը.
    գ) վերջին 10 տարվա ընթացքում զբաղեցրած պաշտոնները.
    դ) տվյալ պաշտոնում (ընտրվելու) նշանակվելու տարին, ամիսը, ամսաթիվը և պաշտոնից ազատվելու տարին, ամիսը, ամսաթիվը.
    ե) տվյալ պաշտոնում վերընտրվելու քանակը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  43

զ) բանկի մասնակից հանդիսացող խորհրդի անդամին, գործադիր տնօրենին, գլխավոր հաշվապահին կամ խորհրդի անդամի թեկնածուին և նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող` բանկի քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) քանակը.
    է) տեղեկություններ այն իրավաբանական անձանց մասին, որոնցում տվյալ անձը զբաղեցնում է ղեկավար պաշտոններ.
    ը) փոխհարաբերությունների բնույթը տվյալ բանկի և բանկի հետ կապված անձանց հետ.
    թ) բանկի կանոնադրությամբ նախատեսված այլ տվյալներ.
6. Բանկերն իրավունք չունեն իրենց գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ իրենց անունից արված որևէ հայտարարության մեջ օգտագործելու ապակողմնորոշող այնպիսի տեղեկություններ կամ այլ անձանց կողմից այդ բանկի վերաբերյալ կատարված հայտարարություններ, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ բանկի ֆինանսական վիճակի, ֆինանսական շուկայում նրա զբաղեցրած դիրքի, հեղինակության, գործարար համբավի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ.
7. Բանկի կողմից, սույն հոդվածի համաձայն, հրապարակվող կամ տրամադրվող տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ.
8. Կենտրոնական բանկը պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակ հավաքագրել բանկերի կողմից հրապարակվող ավանդների ընդունման, վարկերի տրամադրման, ինչպեu նաև մատուցվող այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը և իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով եռամսյակային կտրվածքով անփոփոխ հրապարակել հավաքագրված տեղեկատվությունը` ըստ բանկերի: