FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  52

Խրախուսանքի տեսակները և հիմքերը.
1. Երկարամյա ծառայության (պաշտոնավարման) կամ պաշտոնեական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար դատախազի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները՝
    1) շնորհակալության հայտարարում.
    2) դրամական պարգևատրում.
    3) հուշանվերով, մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում.
    4) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում 10 օրով.
    5) «Դատախազության պատվավոր աշխատող» կոչման շնորհում և համապատասխան կրծքանշանով պարգևատրում.
    6) արտահերթ դասային աստիճանի շնորհում.
    7) սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած դասային աստիճանի համար սույն օրենքով սահմանված պաշտոնավարման ժամկետը.
2. Կարգապահական տույժ ունեցող դատախազի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել միայն նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը.
3. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված խրախուսանքը դատախազի նկատմամբ կարող է կիրառվել պաշտոնավարման ամբողջ ընթացքում մեկ անգամ.
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով սահմանված խրախուսման տեսակները կիրառում է գլխավոր դատախազը.
5. Սույն հոդվածի 1-ին մասի 6-7-րդ կետերով սահմանված խրախուսման տեսակը կիրառում է նման դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը.
6. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խրախուսման տեսակը կիրառում է տվյալ տեսակի կարգապահական տույժը նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը.
7. Դատախազության գործունեությանն օժանդակող անձինք կարող են խրախուսվել գլխավոր դատախազի սահմանած կարգով.
8. Դատախազի նկատմամբ խրախուսանք չի կարող կիրառվել, եթե նրա նկատմամբ ընդունվել է սույն օրենքի 50-րդ հոդվածի 14-րդ մասի 5-6-րդ կետերով սահմանված որոշումը, կամ նա համարվում է կարգապահական տույժ ունեցող, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի.
9. Խրախուսման ներկայացնելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը: