Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 389 Մաքսային փորձաքննություն նշանակելը և անցկացնելը. 1. Մաքսային փորձաքննություն նշանակվում է մաքսային մարմնի կողմից այն դեպքում, երբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման և (կամ) մաքսային հսկողության իրականացման ժամանակ առաջացող հարցերը պարզաբանելու համար պահանջվում են մասնագիտական և (կամ) գիտական գիտելիքներ. 2. Մաքսային փորձաքննությունն անցկացվում է լիազորված մաքսային մարմնի կողմից: Լիազորված մաքսային մարմնի կողմից մաքսային փորձաքննություն անցկացնելու անհնարինության դեպքում, իսկ եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ, ապա նաև այլ դեպքերում մաքսային փորձաքննությունը կարող է նշանակվել անդամ պետության փորձագիտական կազմակերպության (փորձագետի) կողմից անցկացնելու նպատակով՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան. 3. Մաքսային փորձաքննությունը նշանակվում է ապրանքների, մաքսային, տրանսպորտային (փոխադրման), առևտրային և այլ փաստաթղթերի, ինչպես նաև այդպիսի ապրանքների և փաստաթղթերի նույնականացման միջոցների մասով. 4. Լիազորված մաքսային մարմնի կողմից անցկացվում են ապրանքագիտական, նյութագիտական, տեխնոլոգիական, քրեագիտական, քիմիական և այլ տեսակի փորձաքննություններ, որոնց անցկացման անհրաժեշտություն է առաջանում. 5. Մաքսային փորձաքննություն նշանակելու մասին մաքսային մարմնի որոշումն ընդունվում է մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձի կողմից և ձևակերպվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան: Մաքսային փորձաքննություն նշանակելու մասին մաքսային մարմնի որոշմանը կցվում են ապրանքների փորձանմուշները և (կամ) նմուշները, առգրավված փաստաթղթերը և (կամ) նույնականացման միջոցները, մաքսային փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ այլ նյութեր և փաստաթղթեր. 6. Մաքսային փորձաքննության կատարումը կարող է մերժվել հետևյալ հիմքերով՝ 1) մաքսային փորձաքննություն նշանակելու մասին որոշման, մաքսային փորձաքննության անցկացման համար ներկայացված ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների ընտրության ակտի, փաստաթղթերի, նույնականացման միջոցների առգրավման մասին ակտի ոչ պատշաճ ձևակերպումը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 389 2) ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների, դրանց քանակի անհամապատասխանությունը ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների ընտրության ակտում նշված տեղեկություններին. 3) փաթեթվածքի խախտումը, փաթեթվածքի անհամապատասխանությունը ապրանքերի փորձանմուշների և (կամ) նմուշների ընտրության ակտում նշված նկարագրությանը. 4) լիազորված մաքսային մարմնում անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի, մաքսային փորձաքննության անցկացման համար հատուկ պայմանների կամ պահանջվող որակավորմամբ մաքսային փորձագետի բացակայությունը. 5) այն տեղեկատվության, փաստաթղթերի բացակայությունը, որոնք թույլ են տալիս անցկացնել մաքսային փորձաքննություն առաջադրված հարցերի մասով. 6) մաքսային փորձաքննության անցկացման համար ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների ոչ բավարար լինելը. 7) մաքսային փորձաքննություն նշանակած մաքսային մարմնի՝ մաքսային փորձաքննության անցկացման ընթացքում ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների, փաստաթղթերի, նույնականացման միջոցների մասնակի կամ լրիվ ոչնչացման, վնասման արգելքի առկայությունը, իսկ հետազոտության և (կամ) փորձարկման իրականացումը հնարավոր է միայն վնասող մեթոդների օգտագործմամբ. 7. Լիազորված մաքսային մարմինը՝ մաքսային փորձաքննություն նշանակելու մասին մաքսային մարմնի որոշումը գրանցելուց հետո 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ որոշում է ընդունում մաքսային փորձաքննություն անցկացնելու կամ դրա անցկացումը մերժելու մասին՝ սույն հոդվածի 6-րդ կետում նշված հիմքերով: Մաքսային փորձաքննության անցկացումը մերժելու մասին որոշման մեջ նշվում են այդ մերժման պատճառները: Մաքսային փորձաքննության անցկացումը մերժելու մասին որոշումը՝ ներկայացված նյութերի, փաստաթղթերի, ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների կցմամբ, ուղարկվում է մաքսային փորձաքննություն նշանակած մաքսային մարմին: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 389 8. Մաքսային փորձաքննություն նշանակած մաքսային մարմինը մաքսային փորձաքննություն նշանակելու մասին որոշումն ընդունելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ հայտարարատուին կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի ծանուցում է մաքսային փորձաքննություն նշանակելու մասին՝ մաքսային փորձաքննություն նշանակելու մասին որոշման պատճենը նրան հանձնելու (ուղարկելու) միջոցով. 9. Մաքսային փորձաքննության անցկացման ծախսերը փոխհատուցվում են այն անդամ պետության բյուջեի հաշվին, որի մաքսային մարմնի կողմից նշանակվել է մաքսային փորձաքննությունը՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերության: Սույն հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան մաքսային փորձաքննություն նշանակելու դեպքում այդ մաքսային փորձաքննության անցկացման առնչությամբ առաջացած ծախսերը փոխհատուցվում են այն անձի միջոցների հաշվին, որի ապրանքների և (կամ) փաստաթղթերի մասով մաքսային փորձաքննությունն է անցկացվում, եթե մաքսային փորձաքննության անցկացման արդյունքներով հայտնաբերվել են մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի խախտումներ. 10. Եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ, ապա լիազորված մաքսային մարմնի կողմից կարող են անցկացվել այլ փորձաքննություններ (հետազոտություններ)՝ այդ օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով: |